Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2021 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա

 

ԳՈԼՈՐՇՈՒ ՊԱՀԱՐԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Գոլորշու պահարանը, որը փոփոխական հոսանքի 220 Վ լարումով ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով էլեկտրական սարք է՝ կազմված դուռ ունեցող կորպուսից, սարքավորված է կառավարման վահանակով, դարակով, կախարանով, ջրի մատակարարման և հավաքման բաքերով, նախատեսված է հագուստի և մանածագործական արտադրատեսակների նուրբ չորացման, ինչպես նաև մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ առաջացող ճնշման հաշվին մատակարարվող գոլորշով՝ ծալքերի, ճմրթվածքների, ծալակոտրվածքների, աղտոտումների հեռացման, հոտազերծման նպատակով մշակման համար, գոլորշու արտադրման աշխատանքի այնպիսի տևողությամբ, որը հաշվարկված է ըստ ջրի մատակարարման բաքի ծավալի, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: