Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2021-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 ապրիլի 2021 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

          

ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ԴԻՈԴԱՅԻՆ (LED) ԼԱՄՊԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 65Դ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«65Դ) Մաքսային արժեքի 5 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 47 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր դրույքաչափեր, և լուսարձակող դիոդային լամպերի (LED) առանձին տեսակների համար տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 20-ի

թիվ 47 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

        

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

8539 50 000 2

- - երկկոթավոր՝ առնվազն 25 մմ տրամագծով ուղիղ խողովակների տեսքով

հատ

8539 50 000 9

- - այլ

հատ

   

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 20-ի

թիվ 47 որոշման

                

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

      

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

 

-- այլ՝*

 

8539 50 000 2

--- երկկոթավոր՝ առնվազն 25 մմ տրամագծով ուղիղ խողովակների տեսքով

հատ

8539 50 000 3

--- մեկ պտուտակաձև լամպակոթով, պլաստմասսայե լուսացիրով

հատ

8539 50 000 8

--- այլ

հատ

  

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 20-ի

թիվ 47 որոշման

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

  

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ
ԱՄՆ դոլարով)

8539 50 000 1

- - լուսադիոդային թելերով, որոնք հիմքի վրա հերթականությամբ ամրացված առնվազն 24 լուսադիոդ են՝ լյումինոֆոր պարունակող կոմպոզիտային ծածկույթով

065Դ)

8539 50 000 2

--- երկկոթավոր՝ առնվազն 25 մմ տրամագծով ուղիղ խողովակների տեսքով

065Դ)

8539 50 000 3

--- մեկ պտուտակաձև լամպակոթով, պլաստմասսայե լուսացիրով

065Դ)

8539 50 000 8

--- այլ

0

_____________________    

* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8539 50 000 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրքը

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: