Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-170-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60.1 Հոդ.1212
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2005 թվականի, ՀՕ-85-Ն, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «միջին,» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած: 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-170-Ն