Basic information
Number
ՀՕ-41-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (27.01.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.115
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.12.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
15.01.2005
Effective date
27.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ պարբերությունները, 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը և 7-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունից հանել «մարզերի սահմանների,», «, բնակավայրերի և թաղամասերի տարածքների սահմանների» բառերը.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Մարզերի, Երևան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:


Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 բաժնի 90-րդ և 2.3 բաժնի 59-րդ, 62-րդ, 86-րդ և 87-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«90  Գինեվետ   Գինեվետ գյուղ»,
«59  Սարդարապատ    Սարդարապատ գյուղ»,
«62 Այգեվան  Այգեվան գյուղ»,
«86  Ջրարբի Ջրարբի գյուղ»,
«87  Գեղակերտ Գեղակերտ գյուղ»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


 

 

2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-41-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation