ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2021 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 43 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 1-ին դիրքում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, երկրորդ վանդակը լրացնել «, բացառությամբ այն ապրանքների, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 203 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար «մաքսային ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը ավելի կարճ է, քան 2 տարին» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 203 որոշման մեջ՝
ա) նախաբանը «176-րդ հոդվածի 5-րդ կետին,» բառերից հետո լրացնել «221-րդ հոդվածի 2-րդ կետին,» բառերով.
բ) 1-ին կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը ավելի կարճ է, քան 2 տարին.».
գ) Այն ապրանքների ցանկից հետո, որոնց նկատմամբ չի կիրառվում «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգը, լրացնել հետևյալ բովանդակությամբ ցանկ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 203 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետն ավելի կարճ է, քան 2 տարին
Ապրանքների կատեգորիա |
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը |
1. Հացահատիկահավաք կոմբայններ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 51 000 1 և 8433 51 000 9 ծածկագրեր), որոնց մաքսային հայտարարագրումը՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկի 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում նշված նպատակներից տարբեր այլ նպատակներով օգտագործելու համար, որոնք ժամանակավոր ներմուծվում են մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ, իրականացվում է Ռուսաստանի Դաշնությունում |
ոչ ավելի, քան 10 օրացուցային օր»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: