Գլխավոր տեղեկություն
Համար
N 404-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2022-17.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

N 404-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 435,476,033 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքներին և արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N 9608BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային և գրենական պարագաների մատակարարում` 40,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2020 թվականի հունվարի 9-ին կնքված՝ N 1653BC20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային և խոհանոցային ապրանքների և պարագաների մատակարարում ` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ջիէնջիքեյ Գրուպ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01271541) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N 3697BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գարդիան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01273049) 2018 թվականի հունիսի 29-ին կնքված՝ N 40-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ահազանգման համակարգի միջոցով պահպանության և պահնորդական ծառայությունների մատուցում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Կորպորատիվ VPN և ինտերնետ» ծառայությունների մատուցում` 4,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2022 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 2616973 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հետվճարային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 8,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յանդեքս.Տաքսի Կորպ Էյէմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված՝ N 20210078 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) կնքված՝ N 03/2458 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 274,567 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 0377440 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 166,268 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,588,962 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գավառի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի մայիսի 25-ին կնքված՝ N 002319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 696,806 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 14108138847 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 619,965 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 093111611231 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 391,316 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ՝ այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 016.08.13.2539 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,732,311 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N 5-14-34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 315,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված՝ N 452998594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 41,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2018 թվականի մայիսի 17-ին կնքված՝ N 167784956 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 79,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N 301993403 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 12,590 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

             

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

10.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                     

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 404-Ա որոշման

    

ԾՐԱԳԻՐ

   

«ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

   

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում կարիքավոր ընտանիքներին այդ թվում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն, ապահովելով մշտական

եկամտի աղբյուր և զարգացնելով տարբեր օժանդակ հմտություններ։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների

գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001

2. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Կանադա

3. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Թայվան

4. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Rue du Prռ-de-la-Bichette 1, 1202 Ժնև, Շվեյցարիա

5. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 9 Rue Ampere, 75017 Փարիզ, Ֆրանսիա

6. «Վորլդ Վիժն» Նիդերլանդների աջակցող գրասենյակ հասցե՝ Utrechtseweg 12, 3811 NB, Ամերսֆուրտ, Նիդերլանդներ

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

(Հասցե` քաղաք Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր, քաղ. Երևան, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

435.476.033 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Ապարանի, Ամասիայի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Կապանի Տարածքային Զարգացման

Ծրագրերում ընդգրկված համայնքների կարիքավոր ընտանիքները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

15 մարտ, 2022 թ․- 31 դեկտեմբեր, 2023 թ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․

1. Առանձնացնել համայնքներում ծայրահեղ կարիքավոր երեխաներին/ընտանիքներին` աղքատության փուլային հաղթահարման մոդելի միջոցով աջակցություն տրամադրելու համար։ (Ծրագրի շահառու են Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների 403 ընտանիքներ): Բյուջե՝ 135,938,331 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 30.09.2022 թ.

2. Խթանել առավել խոցելի ընտանիքներում երեխաների կարողությունների զարգացմանը

,Դրական ծնողավարումե, «Առաջ, փոքրիկ, առաջե, «Խաղաղության ճանապարհե, «Տոնելով ընտանիքները» մոդուլների համաձայն։ Բյուջե՝ 14,318,856 դրամ, ժամկետ` 15.03.2022 թ. – 30.09.2022 թ.

3. Զարգացնել երեխաների կարողությունները և բարձրացնել տեղեկացվածությունը բռնությունից զերծ մնալու համար տարբեր համայնքային միջոցառումների, ամառային ճամբարների և դասընթացների միջոցով։ Բյուջե՝ 43,882,533 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 31.08.2022 թ.

4. Խոցելի երեխաները ստանում են որակյալ և կայուն ծառայություններ և խնամք՝ զարգացնելու և իրացնելու իրենց ներուժը: Բյուջե՝ 177,961,239 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. – 31.07.2022 թ.,

01-31.09.2022 թ.

5. Խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար սոցիալական ծառայությունների օրենսդրական և համակարգված բարելավման ջատագովում՝ դասընթացների և օրենսդրական

   

փոփոխություններին աջակցման միջոցով: Բյուջե՝ 11,900,574 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ.- 30.06.2022 թ., 01-31.09.2022 թ.

6․ Արցախյան պատերազմից տուժած կարիքավոր ընտանիքներին ընձեռնել սոցիալական և տնտեսական ինտեգրման ավելի լայն հնարավորություններ՝ սոցիալական և տնտեսական ինտեգրման հմտությունների երկարաժամկետ զարգացման և համապատասխան աջակցություն/նյութական օգնության միջոցով: Բյուջե՝ 51,474,500 դրամ, ժամկետ՝ 15.03.2022 թ. –

30.06.2022 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները.

1) Գրասենյակային պարագաներ (գրենական պարագաներ և մաքրող նյութեր, հիգիենայի պարագաներ) – շուրջ 40.000.000 դրամ

2) Վառելիքի մատակարարում - շուրջ 15.000.000 դրամ

3) Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում- շուրջ 5.000.000 դրամ

4) Ահազանգման համակարգի անվտանգության ծառայություն և պահնորդական ծառայություն - շուրջ 7.000.000 դրամ

5) Կորպորատիվ VPN և Ինտերնետ ծառայություն - շուրջ 4.400.000 դրամ

6) Հետվճարային հեռախոսակապի ծառայություն- շուրջ 8.500.000 դրամ

7) Հյուրանոցային ծառայությունների մատուցում - շուրջ 25.500.000 դրամ

8) Տաքսի ծառայություն - շուրջ 2.000.000 դրամ

9) Տպագրական ծառայություններ- շուրջ 9.500.000 դրամ

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ներառում են կոմունալ վճարներ Երևանի,Գավառի,Նոյեմբերյանի և Կապանի գրասենյակների համար.

1) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 4.260.000 դրամ

2) Բնական գազի մատակարարում - շուրջ 4,440.000 դրամ

3) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում - շուրջ 448.392 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ներառում են

կոմունալ վճարներ Երևանի,Գավառի,Նոյեմբերյանի և Կապանի գրասենյակների համար.

   

1) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 4.260.000 դրամ

2) Բնական գազի մատակարարում - շուրջ 4,440.000 դրամ

3) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում- շուրջ 448.392 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքներում գործող

դպրոցների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու

կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

   
 

10.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2023, N 209-Ա 17.03.2023, N 404-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան