Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.01.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2021 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

           

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ (ԼՐԱՑՄԱՆ) ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 260-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ին թիվ 124 որոշմամբ հաստատված՝ Ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

  

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 12-ի

թիվ 3 որոշման

          

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարվող

 

1. 14-րդ կետի «դ» ենթակետում «16 տարին չլրացած ֆիզիկական անձանց ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերից հետո լրացնել «իրենց ուղեկցող անձի, այդ թվում՝» բառերով:

2. 15-րդ կետում «Ապրանքների ցուցակը» բառերը փոխարինել «Սույն կարգի 14-րդ կետի «ա» - «գ» ենթակետերով սահմանված դեպքերում ապրանքների ցուցակը» բառերով:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 կետով՝

«151. Սույն կարգի 14-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքում ապրանքների ցուցակը կազմվում է ազատ ձևով՝ նշելով՝

ա) 16 տարին չլրացած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բ) 16 տարին չլրացած ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթղթի մասին այն տեղեկությունները (առկայության դեպքում), որոնք նշված են սույն կարգի 18-րդ կետի «բ» ենթակետում.

գ) ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում) ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

դ) ապրանքների քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով).

ե) ապրանքների արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով).

զ) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը.

է) հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի աշխատակցի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ստորագրությունը՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում։»:

4. 46-րդ կետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«16 տարին չլրացած ֆիզիկական անձի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում 16 տարին չլրացած յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար առանձին բաշխմամբ նշվում են սույն կարգի 151 կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև՝

անձը հաստատող փաստաթղթի մասին այն տեղեկությունները (առկայության դեպքում), որոնք նշված են սույն կարգի 41-րդ կետի «բ» ենթակետում.

ապրանքների արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների, ամսաթվի և համարի տեսակների դասակարգչին համապատասխան, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը։»:

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: