ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 833-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ սյունակը և N 3 հավելվածի վերնագիրը «Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.
2) N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ սյունակը և N 7 հավելվածի վերնագիրը «Բայազետ Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.
3) N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ սյունակը և N 8 հավելվածի վերնագիրը «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.
4) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ սյունակը և N 9 հավելվածի վերնագիրը «Տրապիզոն Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրերում կատարելու սույն որոշումից բխող լրացումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|