Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ԵՎ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.37 ենթակետով՝

«7.1.37. Սպիտակ շաքար, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով և նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար, ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն 60 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով դասակարգվող և բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար նախատեսված սպիտակ շաքար և արդյունաբերական վերամշակման համար նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումք, որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն 100 հազ. տոննայից ոչ ավելի, Ղազախստանի Հանրապետություն՝ 250 հազ. տոննայից ոչ ավելի, Ղրղզստանի Հանրապետություն՝ 70 հազ. տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն՝ 300 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Բելառուսի Հանրապետության լիազորված մարմնի, Ղազախստանի Հանրապետության՝ գյուղատնտեսության ոլորտում լիազորված մարմնի, Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ռուսաստանի Դաշնության՝ գյուղատնտեսության ոլորտում լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին: Ընդ որում, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սույն պարբերությամբ սահմանված՝ շաքարի ներմուծման հանրագումարային ծավալի շրջանակներում եղեգնաշաքարի հումքի ներմուծման ծավալը հաշվարկելիս կիրառում են հետևյալ բանաձևը՝

 

V = V1 х 0,98,

 

որտեղ`

V-ն՝ շաքարի ներմուծման սահմանված հանրագումարային ծավալի շրջանակներում եղեգնաշաքարի հումքի ներմուծման ծավալն է.

V1-ն՝ Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն եղեգնաշաքարի հումքի ներմուծման փաստացի ծավալն է.

0,98-ը՝ ուղղիչ գործակիցն է:

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները երաշխավորում են, որ սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ ներմուծվող շաքարը չի վերաուղարկվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ:

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին հայտը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.34» թվերը փոխարինել «7.1.37» թվերով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված՝ սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ շաքարի ներմուծման համաշխարհային և միջին պայմանագրային գների ու փաստացի ծավալի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալների մշտադիտարկում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների նիստին զեկուցել մշտադիտարկման անցկացման արդյունքների մասին և ներկայացնել առաջարկներ՝ սակագնային առանձնաշնորհման տեսակների փոփոխման մասին՝ հաշվի առնելով շաքարի շուկայում իրավիճակը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: