Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2022-06.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2022 թվականի N 938-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի կողմից նվիրաբերվող ընդհանուր 6,772.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 23-ի N 938-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Միջոցի անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Գինը (դրամ)

1.

Սերվեր

Intel Xeon v2 platinum 8280, RAM 16GB, SSD 256GB ( Linux OS և այլ ծրագրեր), 1TB RAID 1 (mirrored 2 HDD 7200rpm 1TB each), rack mount.

հատ

1

440 000

2.

Համակարգիչ

CPU Intel Core i5, 8th generation, RAM 16 DDR4, առնվազն 256 GB SSD, 512 GB HHD, USB 3 (առնվազն 2 ports), USB 2 (առնվազն 2 ports); մոնիթոր: անկյունագիծը առնվազն 21ԲԲ, կետայնությունը 1920x1080, full HD; Logitech: USB ստեղնաշար, օպտիկական մկնիկ (RAM at least 8 GB, CPU 3.4 GHz)

լրակազմ

7

2 700 000

3.

Տպիչ

Տպիչ լազերային print/copy/scan, սև- սպիտակ, թղթի չափսը: A4, Lan, ADF, նախընտրելի է HP կամ Canon

հատ

5

860 000

4.

Համակարգիչ

առնվազն CPU Intel Core i5 8-րդ սերունդ, RAM DDR4 8GB, HDD 1000GB, Motherboard Asus/Gigabyte, ports DVI, HDMI, SVGA, LAN 10/100/1000Mbs, 2xUSB 3.0, 3xUSB 2.0, Power supply 550w, մոնիթոր LCD անկյունագիծը 19՛՛, Logitech/Genius USB ստեղնաշար, օպտիկական մկնիկ

լրակազմ

6

2 040 000

5.

Տպիչ

Տպիչ լազերային Canon/HP (Print/Copy/Scan) սև- սպիտակ, թղթի չափսը A4, Lan, ADF

հատ

1

230 000

6.

Տեսապրոյեկտոր

Benq MX560/ NEC NP-P401W

հատ

1

350 000

7.

Լուսապատճենող սարք

Canon CanoScan LiDE 400/ HP Scanjet G4050 Photo Scanner

հատ

1

64 000

8.

Ցանցային սարք

D-Link DGS-1016D 16-port 10/100/1000Base-T

հատ

1

32 000

9.

SVGA կամ HDMI

մալուխ

SVGA կամ HDMI մալուխ՝ էկրանավորված

մետր

20

26 000

10.

F/UTP մալուխ

F/UTP Cat 5e, պղնձե լար, հատույթի մակերեսը 0,51մմ2

մետր

150

30 000

 

Ընդամենը

6.772.000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.01.2023, N 24-Ա 06.01.2023, N 938-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան