ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2022 թվականի N 769-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 26-ը` համաձայն սույն որոշման 4-րդ կետի)
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ, 47-րդ հոդվածների և 7-րդ հավելվածի 54-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտահանման (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք՝
1) ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի, 7322 ծածկագրերից՝ օգտագործված թուջե ռադիատորների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների վրա.
2) ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8112 61 00, 8108 30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41 00 01, 8112 52 000, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի վրա.
3) ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող (թափոններ և ջարդոն՝ առաջնային տարրերի, առաջնային մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), սպառված առաջնային տարրեր, սպառված առաջնային մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ) ապրանքների վրա։
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝
1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7302 ծածկագրից՝ օգտագործած ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից՝ օգտագործած աղացագնդերի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանք- ների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 26-ից և գործում է մինչև 2023 թվականի հունվարի 26-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: