Գլխավոր տեղեկություն
Համար
N 403-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 403-Ա

 

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՎԱՆՏԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 148,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 403-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՔՎԱՆՏԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանում ձևավորել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի և տեխնոլոգիաների զարգացման մշակույթ և Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի: Ծրագիրը նպատակ ունի պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են՝

իրականացնել գիտահետազոտական աշխատանք,

● հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

 

Մինչ մագիստրատուրայի ընդունելության գործընթացի մեկնարկը ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով կազմակերպվելու է օլիմպիադա, գիտաժողով, ամառային դպրոց, որտեղ ուսանողները կունկնդրեն ինտերակտիվ դասախոսություններ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

4.

Ծրագիրը կատարողը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

148,220,000 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա), ինչպես նաև ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում բակալավրի որակավորում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ամառային դպրոցի, օլիմպիադայի և գիտաժողովի կազմակերպում՝ 24,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

2. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ 2,150,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

3. Օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 16,390,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

4. Դասախոսական ծառայությունների ձեռքբերում՝ 81,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

5. Տարածքի վարձակալություն՝ (լսարան, ամբիոն, լաբորատորիա) 7,080,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

6. Ծրագրի միջոցառումների լուսաբանում և իրազեկում 12,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

7. Համակարգչային տեխնիկայի, պրոյեկտորի, գրենական պիտույքների և տպագրական ծառայությունների ձեռքբերում 4,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ամառային դպրոցի, օլիմպիադայի և գիտաժողովի կազմակերպում՝ հյուրանոցային ծառայությունների, սննդի, գրենական պիտույքների և անվանաքարտերի ձեռքբերում 24,500,000 դրամ:

2. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ տարածքի վարձակալություն, երաժիշտների ծառայությունների և սննդի ձեռքբերում 2,150,000 դրամ:

3. Ծրագրի միջոցառումների լուսաբանում և իրազեկում՝ կայքի պատրաստում, բրենդավորում, մեդիա արշավ՝ 12,500,000 դրամ:

4. Դասախոսական ծառայությունների ձեռքբերում՝ 81,000,000 դրամ:

5. Օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման (ավիատոմսերի ձեռքբերում) 4,840,000 դրամ:

6. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 11,550,000 դրամ:

7. Տարածքի վարձակալություն (լսարան, ամբիոն, լաբորատորիա) 7,080,000 դրամ:

8. Համակարգչային տեխնիկայի և պրոյեկտորի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ:

9. Տպագրական ծառայությունների (դիպլոմների ձևավորում և տպագրություն, «Պայուսակ» ծրագրի տարբերանշանով, գլխարկ, շապիկ, կրծքանշան) և գրենական պիտույքների պարագաների ձեռքբերում՝ 2,600,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ 2,150,000 դրամ.

2. Ծրագրի լուսաբանում և իրազեկում՝ 12,500,000 դրամ: Ուսումնական տարվա սկզբում և ընթացքում նախատեսվում է իրականացնել կայքի պատրաստում, բրենդավորում, միջոցառումների լուսաբանում և իրազեկում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը համագործակցում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ