Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2022 թվականի N 827-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառով, իսկ «ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ» բառերից հետո «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը հանել.

2) որոշման նախաբանում «266-րդ, 273-րդ և 275-րդ» բառերը փոխարինել «393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերը.

5) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը, իսկ հավելվածով հաստատված ցանկից հանել «զգալի հնգապատիկից առավել մինչև քսանհինգապատիկը ներառյալ», «խոշոր քսանհինգապատիկից առավել մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառյալ» և «առանձնապես խոշոր ավելի քան հարյուր քսանհինգապատիկը» սյունակները.

6) որոշման N 1 հավելվածի 965-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

965.

5F-MDA-19

(Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն)բենզոհիդրազին

0.01-0.05

».

 

7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 966-980-րդ կետերով՝

 

«

966.

ADB-FUBIATA

կամ (FUB- ACADM)

2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3- իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ

0.01-0.05

967.

ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT)

(S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2- իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ

0.01-0.05

968.

Bromazolam

8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին

0.01-0.05

969.

2,3-seco-fentanyl

N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ

0.01-0.05

970.

5-MeO-DIBF

N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)-

N-(պրոպան-2-իլ)պրոպան-2-ամին

0.01-0.05

971.

isotonitazene

2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)- N,N-դիէթիլէթան-1-ամին

0.01-0.05

972.

2C-B-AR

5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին

0.01-0.05

973.

5-AEDB

2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին

0.01-0.05

974.

SL-164

2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն

0.01-0.05

975.

2-Me-AP-237

1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ) պիպերազին-1-իլ)բութան-1-ոն

0.01-0.05

976.

AP-237

1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն

0.01-0.05

977.

Flualprazolam

8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H- բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3-

a][1,4]դիազեպին

0.01-0.05

978.

MMBA(N)-073 կամ (ADB-B

UTINACA)

(1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2- դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3-

կարբոքսամիդ)

0.01-0.05

979.

MMBA(N)-019

1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ)

0.01-0.05

980.

173-979-րդ կետերում ներառված թմրամիջոց(ներ) կրող կամ պարունակող բուսական զանգված կամ այլ կրիչ

Զանգված (ծխախոտային խառնուրդ) կամ այլ կրիչ (մաստակ, հյութ և այլն), որը պարունակում կամ կրում է սույն ցանկի 173-979-րդ կետերում նախատեսված նյութ (նյութեր): Քանակը որոշվում է ընդհանուր զանգվածով +110-1150C ջերմաստիճանի պայմաններում չորացնելով հաստատուն քաշը ստանալուց հետո:

0.05-0.25
».

 

8) որոշման N 3 հավելվածի վերնագրից հանել «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան