ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
6 հունիսի 2022 թվականի |
N 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի «Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման հավելված 1-ով հաստատված Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ՝ Հարցաթերթ) վերնագրում «2020» թիվը փոխարինել «2022» թվով, վերնագրից հանել «2019 թվականի փորձնական մարդահամար» բառերը:
2) Հարցաթերթի դիմային էջում «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Կոտայքի մարզի Արամուս, Կամրիս, Ակունք և Մայակովսկի համայնքները՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը: Մնացած համայնքները (ըստ քաղաքների ու գյուղերի) և Երևան քաղաքի վարչական շրջանները՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «Հարցաթերթի ներկայացման ժամկետը՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, քաղաքների և գյուղերի (բացառությամբ փորձնական մարդահամարով ընդգրկված՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի բնակավայրերը)».
3) Հարցաթերթի «Լրացվում է յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար» բառերից հետո հանել «Տարածք _____» բառը:
4) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ում՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1115-Ն որոշման 1-ին կետը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ հարցաթերթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, քաղաքների և գյուղերի համար (բացառությամբ փորձնական մարդահամարով ընդգրկված՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի բնակավայրերը):».
բ. 15-րդ կետից հանել «/տարածք» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|