Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 24.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 562-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1326-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 1326-Լ որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) hավելվածի նախաբանի 11-րդ պարբերությունում «Գործընկերության համաձայնագրի համաձայն՝ տեսչական մարմնի գործող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները (12 հաստիքային միավոր)՝ կազմը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը՝» բառերը փոխարինել «Գործընկերության համաձայնագրի համաձայն՝ տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների կազմը (12 հաստիքային միավոր) հաստատվում և փոփոխվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝» բառերով.

2) հավելվածի 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված հիմնական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները».

3) հավելվածի 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին կետի 1-ին սյունակից և 2-րդ կետի 2.2-րդ ենթակետից հանել «Երևանի տարածքային բաժին» բառերը.

4) հավելվածի 6-րդ բաժնի N 1 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի պետ» բառերը.

5) հավելվածի 6-րդ բաժնի N 2 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի ավագ մասնագետ» բառերը.

6) հավելվածի 6-րդ բաժնի N 3 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ» բառերը.

7) հավելվածի 6-րդ բաժնի N 4 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի մասնագետ» բառերը.

8) հավելվածի 6-րդ բաժնի N 5 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ» բառերը.

9) հավելվածի 6-րդ բաժնի N 6 ձևից հանել «Կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ» բառերը.

10) հավելվածի 6-րդ բաժնի N 7 ձևից հանել «Կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը.

11) հավելվածի 6-րդ բաժնի N 8 ձևից հանել «Երևանի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը.

12) հավելվածի 6-րդ բաժնի N 9 ձևից հանել «Ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ» բառերը.

13) հավելվածի 6-րդ բաժնի NN 10, 11 և 12 ձևերից հանել «Ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

23.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան