ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 653-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1222-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման՝
1) N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետում «400» թիվը փոխարինել «361» թվով.
2) N 4 հավելվածի աղյուսակի 1-ին կետում «2074» թիվը փոխարինել «2061» թվով.
3) N 6 հավելվածի աղյուսակի՝
ա. 1-ին կետում «726» թիվը փոխարինել «746» թվով,
բ. 8-րդ կետում «1067» թիվը փոխարինել «1277» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 1222-Ա որոշման հավելվածի աղյուսակի 1-ին կետում «15378» թիվը փոխարինել «15201» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|