Գլխավոր տեղեկություն
Համար
N 1576-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1576-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Տիգրան Մեծի փողոց 17/1 հասցեում գտնվող 48535000 դրամ շուկայական արժեքով, 841.6 քառ. մետր մակերեսով փորձարարական կենտրոնի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) 8 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վորլդ վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին (գրանցման համարը՝ 222.160.1072621, հասցեն՝ Ռոմանոս Մելիքյան փողոց /1, Մալաթիա-Սեբաստիա, 0065 Երևան, Հայաստան, այսուհետ՝ հիմնադրամ)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

(1-ին կետը խմբ. 19.05.22 N 709-Ա) 

 2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպության՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 709-Ա 20.05.2022, N 1576-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան