ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 98 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին ու կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարվող
1. 19-րդ կետում «պալարների նմուշներից» և «պալարներից» բառերը հանել:
2. 1-ին աղյուսակում՝
ա) երկրորդ վանդակում՝
7-րդ կետը «հատապտղային մշակաբույսերից» բառերը լրացնել «, կարտոֆիլի իսկական սերմերից բացի» (Solanum tuberosum)" բառերով.
9-րդ կետում «0904-ից,» բառերը հանել.
20-րդ կետում «,սովորական կեռասենու (Prunus avium), սովորական բալենու (Cerasus vulgaris, Prunus cerasus)» բառերը հանել.
35-րդ կետում «Thuja, Taxus, Pinus» բառերը փոխարինել «կենսածառ Thuja և կարմրածառ Taxus» բառերով.
բ) երրորդ վանդակում՝
15-րդ կետը «(Malacosoma americanum),» բառերից հետո լրացնել «ամերիկյան սպիտակ թիթեռից (Hyphantria cunea),» բառերով, «(Xylella fastidiosa),» բառերից հետո լրացնել «գորշ մոնիլիոզային փտախտից (Monilinia fructicola),» բառերով.
16-րդ կետում՝
«տանձենու բոցասնկից (Numonia pyrivorella),» բառերը հանել.
երրորդ նախադասությունը «(Quadraspidiotus perniciosus),» բառերից հետո լրացնել «դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), թուրինջենու կարմիր վահանամիջատից (Aonidiella aurantii),» բառերով.
17-րդ կետում «գորշ մոնիլիոզային փտախտից (Monilinia fructicola),» բառերը հանել.
18-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պետք է ծագեն սալորենու չեչոտության պոտիվիրուսից (ծաղկախտից) (Plum pox potyvirus) զերծ գոտիներից».
19-րդ կետում «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), գորշ մոնիլիոզային փտախտից (Monilinia fructicola),» բառերը հանել.
24-րդ կետում՝
«երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii),», «բալենու արևելյան ճանճից (Rhagoletis cingulata),», «բանջարեղենի տերևի ականող ճանճից (Liriomyza sativae),», «տերևի հարավամերիկյան ականող ճանճից (Liriomyza huidobrensis),» բառերը հանել.
«(Cydia prunivora),» բառերից հետո լրացնել «սպիտակաեզրանախշ բզեզից (Naupactus leucoloma),» բառերով, «(Frankliniella occidentalism),» բառերից հետո լրացնել «խծամորու բողբոջակերից (Anthonomus signatus),» բառերով, «(Aleurocanthus woglumi),» բառերից հետո լրացնել «հապալասի խայտաթևիկից (Rhagoletis mendax),» բառերով.
25-րդ կետում՝
«երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii),», «բալենու արևելյան ճանճից (Rhagoletis cingulata),», «բանջարեղենի տերևի ականող ճանճից (Liriomyza sativae),», «տերևի հարավամերիկյան ականող ճանճից (Liriomyza huidobrensis),» բառերը հանել.
«(Cydia prunivora),» բառերից հետո լրացնել
«սպիտակաեզրանախշ բզեզից (Naupactus leucoloma),» բառերով, «(Frankliniella occidentalism» բառերը լրացնել «խծամորու բողբոջակերից (Anthonomus signatus),» բառերով, «(Aleurocanthus woglumi),» բառերից հետո լրացնել «հապալասի խայտաթևիկից (Rhagoletis mendax),» բառերով.
26-րդ կետում «խծամորու բողբոջակերից (Anthonomus signatus), » բառերը հանել.
27-րդ կետում «խծամորու բողբոջակերից (Anthonomus signatus), » բառերը փոխարինել «հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) » բառերով.
29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), խաղողի հարավամերիկյան որդանից (Margarodes vitis) զերծ գոտիներից, խաղողի մանրէային թառամումից (Xylophilus ampelinus), արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), կարծրամազ որդանից (Maconellicoccus hirsutus), թզենու մոմային կեղծ վահանամիջատից (Ceroplastes rusci), թուրինջենու կարմիր վահանամիջատից (Aonidiella aurantii), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ազնվամորու օղակաձև բծավորության նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), դեղձենու տերևաբույլի խճանկարի նեպովիրուսից (Peach rosette mosaic nepovirus), արմատի տեխասյան փտախտից (Phymatotrichopsis omnivora), ֆիլլոքսերայից (Viteus vitifoliae), խաղողի վազի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Phytoplasma vitis) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից: Կոմստոկի որդանի (Pseudococcus comstocki), ճապոնական մոմային կեղծ վահանամիջատի (Ceroplastes japonicas) տարածման գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակի վնասազերծման պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վնասազերծման մասին համապատասխան գրառում կատարելով».
30-րդ կետում՝
«(Tomato spotted wilt virus),» բառերից հետո լրացնել «կարտոֆիլի պալարների իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), քրիզանթեմի գաճաճության վիրոիդից» (Chrysanthemum stunt pospoviroid),» բառերով.
«զեբրա չիպից (Candidatus Liberibacter solanacearum),» բառերը հանել.
31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ պետք է զերծ լինեն ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis) և արմավենու թրիպսից (Thrips palmi)։ Պետք է ծագեն լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային նեմատոդից (Meloidogyneenterolobii), սոխի տերևի այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii), կեղծ գխտորային նեմատոդից (Nacobbus aberrans), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և արմատի տեխասյան փտախտից (Phymatotrichopsis omnivora)» զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից.
34-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պետք է զերծ լինեն կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum), ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis), խծամորու բողբոջակերից (Anthonomus signatus), ծաղկի հնդկաչինական թրիպսից (Scirtothrips dorsalis), լեռնային փշավոր սպիտակաթևիկից (Aleurocanthus spiniferus) և ցիտրուսային սև սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi)».
35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ: Պետք է ծագեն եղևնու ամերիկյան տերևաոլորից (Choristoneura fumiferana), սպիտակաբիծ փայտաբզեզից (Monochamus scutellatus), սոճու իլիկաձև ժանգաբծերից (Cronartium fusiforme), սոճու կատարի կնճիթավոր փոքրիկ բզեզից (Pissodes terminalis), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), արևելյան սևագլուխ տերևաոլորից (Acleris variana), լեռնային սոճու քրծենակերից (Dendroctonus ponderosae), եղևնու քրծենակերից (Dendroctonus rufipennis), եղևնու արևմտյան տերևաոլորից (Choristoneura occidentalis), սոճու արևմտյան քրծենակերից (Dendroctonus brevicomis), արևմտյան սևագլուխ տերևաոլորից (Acleris gloverana), կալիֆոռնիական կեղևակերից (Ips plastographus), կարոլինյան փայտաբզեզից (Monochamus carolinensis), սոճու ասեղնատերևի դարչնագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella deamessii), սոճու ասեղնատերևի դարչնագույն այրվածքից (Mycosphaerella gibsonii), գիհու ոստայնատզից (Oligonychus perditus), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), բծավոր սոճու փայտաբզեզից (Monochamus clamator), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis pinicola), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis piniphilla), խնձորենու և գիհու ժանգաբծերից (Gymnosporangium yamadae), սոճու շիկակարմիր քրծենակերից (Dendroctonus valens), հյուսիսարևելյան փայտաբզեզից (Monochamus notatus), ճապոնական փիճու ասեղնատերևի սեպտորիոզից (Mycosphaerella laricis-leptolepidis), վեյմության սոճու կնճիթավոր փոքրիկ բզեզից (Pissodes strobi), սոճու սերմնամլակից (Leptoglossus occidentalis), սոճու բնի նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բթավերնաթևային փայտաբզեզից (Monochamus obtusus), փայտաբզեզ-մարմորատորից (Monochamus marmorator), փայտաբզեզ-մուտատորից (Monochamus mutator), սոճու հարավային փայտաբզեզից (Monochamus titillator) և սոճու ճապոնական փայտաբզեզից (Monochamus alternatus) զերծ գոտիներից, կարտոֆիլի դժգույն նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) և սոյայի նեմատոդից (Heterodera glycines)» զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից.
38-րդ կետում «արմատի տեխասյան փտախտից (Phymatotrichopsis omnivora) և» և «, պտղային մշակաբույսերի մանրէային այրվածքից (Erwinia amylovora) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից» բառերը հանել.
39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ: Պետք է ծագեն ասիական փայտաբզեզից (Anoplophora glabripennis), ամերիկյան բոժոժահյուսից (Malacosoma americanum), շագանակենու արևելյան գխտորաբերներից (Dryocosmus kuriphilus), կաղնու ժանեկամլակից (Corythucha arcuata), չինական փայտաբզեզից (Anoplophora chinensis), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), կարմրավիզ փայտաբզեզից (Aromia bungii), անտառային օղակավոր շերամից (Malacosoma disstria), հաճարենու եղջերանման ժանգաբծերից (Cronartium quercuum) և կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum) զերծ գոտիներից, կարտոֆիլի դժգույն նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), սոյայի նեմատոդից (Heterodera glycines), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallах), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), դեկորատիվ և բնափայտի մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kemoviae) և բնափայտի ու թփերի մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum)» զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից.
41-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պետք է ծագեն ամերիկյան բոժոժահյուսից (Malacosoma americanum), ասիական փայտաբզեզից (Anoplophora glabripennis), թխկենու բրոնզագույն ոսկեբզեզից (Agrilus anxius), չինական փայտաբզեզից (Anoplophora chinensis) և անտառի օղակավոր շերամից (Malacosoma disstria) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կոլումբիական կեղծ նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և սոյայի նեմատոդից (Heterodera glycines)» զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից.
42-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «սույն պահանջների 46-րդ կետի և սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։».
47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պետք է զերծ լինեն բամբակենու ասիական գիշերաթիթեռից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան գիշերաթիթեռից (Helicoverpa zea), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis), այգու կանաչ գիշերաթիթեռից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր գիշերաթիթեռից (Chrysodeixis chalcites), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis), լեռնային փշոտ սպիտակաթևիկից (Aleiirocanthus spiniferus), եգիպտացորենի տերևի գիշերաթիթեռից (Spodoptera frugiperda), բանջարեղենի տերևի ականող բզեզից (Liriomyza sativae), գաղձից (Cuscuta spp.), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), արմավենու թրիպսից (Thrips palmi), ցիտրուսային սև սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), տերևի հարավամերիկյան ականող բզեզից (Liriomyza huidobrensis), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta), հարավային գիշերաթիթեռից (Spodoptera eridania) և ճապոնական բզեզից (Popillia japonica): Պետք է ծագեն կարտոֆիլի դժգույն նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ գխտորային նեմատոդից (Nacobbus aberrans), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ծխախոտի օղակավոր բծավորության նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), լոլիկի օղակավոր բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum)» զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից:
48-րդ կետը «(Anthonomus signatus)» բառերից հետո լրացնել «, ազնվամորու օղակավոր բծավորության նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus)» բառերով.
գ) 13-րդ, 14-րդ, 32-րդ, 36-րդ և 37-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Կարտոֆիլի իսկական սերմեր (Solarium tuberosum) (1209-ից) |
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան լատենտ թիմովիրուսից (Andean potato latent tymovirus), կարտոֆիլի պալարի իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), պեպինո խճանկարի վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կարտոֆիլի սև օղակավոր բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus) և կարտոֆիլի Т վիրուսից (Potato virus Т) |
14. Կարտոֆիլի պալարներ (Solarium tuberosum)՝ որպես սերմացու (միկրոպալարներից և մինիպալարներից բացի) (1209-ից) |
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), ամերիկյան բազմակեր դյուրադարձիկ բզեզից (Melanotus communis), կարտոֆիլի անդյան երկարակնճիթ բզեզից (Premnotrypes spp.), կարտոֆիլի անդյան խայտաբղետ կոմովիրուսից (Potato Andean mottle comovirus), կարտոֆիլի անդյան լատենտ թիմովիրուսից (Potato Andean latent tymovirus), լոլիկի տերևների դեղին գանգրության բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus), սպիտակաեզրանախշ բզեզից (Pantomorus leucoloma), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus T), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis) և կարտոֆիլի տերևի սև այրվածքից (ֆոնոզ բծավորությունից) (Phoma andigena) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), զեբրա չիպից (Candidatus Liberibacter solanacearum), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), կեղծ գխտորային նեմատոդից (Nacobbus aberrans), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի սև օղակավոր բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus), սոյայի նեմատոդից (Heterodera glycines), կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուսից (Potato yellow dwarf nucleorhabdovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticurn) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսնովիրուսից (Impatiens necrotic spot virus) զերծ արտադրության վայրերից: Սերմացու կարտոֆիլը պետք է զերծ լինի բուսական մնացորդներից։ Թույլատրվում է հողի առկայություն՝ արտադրանքի փաստացի քաշի 1 %-ից ոչ ավելի։ Սերմացու կարտոֆիլի խմբաքանակներում հողի հետ տարածվող կարանտինային օբյեկտներ հայտնաբերվելու դեպքում հետագա մատակարարումների ժամանակ հողի առկայության թույլատրելիությունը սահմանվում է արտադրանքի փաստացի քաշի 0,1%-ից ոչ ավելի։ |
«32. Բոլոր սաղարթավոր տեսակների տնկիներ (ներառյալ դեկորատիվ մշակաբույսերը), եվրոպական հաճարենուց (Fagus sylvatica), հացենուց (Fraxinus spp.), կեչուց (Betula spp.), կաղնուց (Quercus spp.), շագանակենուց (Castanea spp.), հսկայական շագանակենուց (Castanopsis chrysophylla), թավածաղիկ լիտոկարպուսից (Lithocarpus densiflorus), լաստենուց (Alnus spp.), կաղամախուց (Populus spp), ինչպես նաև վարդազգիների ընտանիքի ներկայացուցիչներից (Rosaceae) բացի (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ասիական փայտաբզեզից (Anoplophora glabripennis), բամբակենու ասիական գիշերաթիթեռից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականող բզեզից (Liriomyza trifolii), ամերիկյան բոժոժահյուսից (Malacosoma americanum), ամերիկյան սպիտակ թիթեռից (Hyphantria cunea), եգիպտացորենի ամերիկյան գիշերաթիթեռից (Helicoverpa zea), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), գորշ մոնիլիոզային փտախտից (Monilinia fructicola), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան ալրագույն որդանից (Pseudococcus citriculus), բալենու արևելյան ճանճից (Rhagoletis cingulata), շագանակենու արևելյան գխտորակերից (Dryocosmus kuriphilus), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), կարծրամազ որդանից (Maconellicoccus hirsutus), թզենու մոմագույն կեղծ վահանամիջատից (Ceroplastes rusci), կալիֆոռնիական վահանամիջատից (Quadraspidiotus perniciosus), չինական փայտաբզեզից (Anoplophora glabripennis), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), թուրինջենու կարմիր վահանամիջատից (Aonidiella aurantii), կարմրավիզ փայտաբզեզից (Aromia bungii), եգիպտացորենի տերևի գիշերաթիթեռից (Spodoptera fmgiperda), անտառային օղակավոր շերամից (Malacosoma disstria), ազնվամորու օղակավոր բծավորության նեպովիրուսից (Raspberry ringspot nepovims), ծխախոտի օղակավոր բծավորության նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), բանջարեղենի տերևի ականող ճանճից (Liriomyza sativae), թեքազոլ տերևաոլորից (Choristoneura rosaceana), կաղամախու ժանգաբծերից (Melampsora medusae), արմատի տեխասյան փտախտից (Phymatotrichopsis omnivora), թթենու վահանամիջատից (Pseudaulacaspis pentagona), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), բնափայտի և թփուտի մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), դեկորատիվ և բնափայտի մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), տերևի հարավամերիկյան ականող ճանճից (Liriomyza huidobrensis), հարավային գիշերաթիթեռից (Spodoptera eridania), խնձորենու կլորագլուխ գիշերաթիթեռ-խոյաբզեզից (Saperda Candida), ընկուզենու խոցային հիվանդությունից (Sirococcus clavigignenti-juglandaceamm), ճապոնական բզեզից (Popillia japonica) և ճապոնական ձողիկաձև վահանամիջատից (Lopholeucaspis japonica) զերծ գոտիներից, պտղային մշակաբույսերի մանրէային այրվածքից (Erwinia amylovora), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և սոյայի նեմատոդից (Heterodera glycines)» զերծ վայրերից և (կամ) տեղամասերից. |
«36. Կենսածառ (Thuja) և կարմրածառ (Taxus) տեսակների տնկիներ (ներառյալ բոնսայը) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
պետք է ծագեն գիհու սարդի տզից (Oligonychus perditus) և բնափայտի ու թփուտի մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի նեմատոդից (Globodera rostochiensis), սոյայի նեմատոդից (Heterodera glycines) և դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) զերծ արտադրության վայրերից |
37 Կաղամախու տնկիներ (Populus spp.) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ «Պետք է ծագեն ասիական փայտաբզեզից (Anoplophora glabripennis), կաղամախու մեծ դողդոջուն տերևաոլորից (Choristoneura conflictana) և չինական փայտաբզեզից (Anoplophora chinensis) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատի գխտորային մետամտոդից (Meloidogyne enterolobii), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), կաղամախու ժանգաբծերից (Melampsora medusae) և սոյայի նեմատոդից (Heterodera glycines)» զերծ վայրերից և (կամ) տեղամասերից. |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 122-րդ, 123-րդ, 131-րդ, 132-րդ, 201-րդ, 202-րդ, 311-րդ, 524 ֊- 527-րդ կետերով.
«122. Գազարի սերմեր (Daucus carota) (1209-ից) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն զեբրի չիպից (Candidatus Liberibacter solanacearum) զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
123. Շաքարի ճակնդեղի չմշակված սերմեր ցանքի համար (1209 10 000 0-ից) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենիվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus) զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից». |
«131. Կարտոֆիլի միկրոբույսեր (Solanum tuberosum) փորձանոթներում՝ ներառյալ միկրոպալարները (0602-ից, 0701-ից) |
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան լատենտ տիմովիրուսից (Andean potato latent tymovirus), կարտոֆիլի խայտաբղետության անդյան կոմովիրուսից (Andean potato mottle comovirus), կարտոֆիլի պալարների իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), պեպինո խճանկարի վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus Т), կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus), կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուսից (Potato yellow dwarf nucleorhabdovirus), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus), կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum) և զեբրա չիպից (Candidatus Liberibacter solanacearum) |
132. Կարտոֆիլի մինիպալարներ (Solatium tuberosum) (0701-ից) |
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան երկարակնճիթ բզեզներից (Premnotrypes spp.), կարտոֆիլի խայտաբղետության անդյան կոմովիրուսից (Potato Andean mottle comovirus), կարտոֆիլի անդյան լատենտ տիմովիրուսից (Potato Andean latent tymo virus), պեպինո խճանկարի վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt vims), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus Т), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի բզեզ-լվիկներից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), զեբրա չիպից (Candidatus Liberibacter solanacearum), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), կեղծ գխտորային նեմատոդից (Nacobbus aberrans), կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus), կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուսից (Potato yellow dwarf nucleorhabdovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), սոյայի նեմատոդից (Heterodera glycines) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus): Կարտոֆիլի մինիպալարները պետք է զերծ լինեն բուսական մնացորդներից։ Թույլատրվում է հողի առկայություն՝ արտադրանքի փաստացի քաշի 1 %-ից ոչ ավելի։ Կարտոֆիլի մինիպալարների խմբաքանակներում հողի հետ տարածվող կարանտինային օբյեկտներ հայտնաբերվելու դեպքում հետագա մատակարարումների ժամանակ հողի առկայության թույլատրելիությունը սահմանվում է արտադրանքի փաստացի քաշի 0,1%-ից ոչ ավելի։ |
«201. Բալենու (Primus mahaleb), դեղձի (Primus persica) և կեռասենու (Prunus avium) տնկիներ, պատվաստակալներ և պատվաստաճյուղեր (0602 -ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն աղյուսակի 15-րդ, 18-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն կեռասենու տերևների ռաշպիլանմանության չերավիրուսից (Cherry rasp leaf chera vims) զերծ գոտիներից և (կամ) արտադրության վայրերից |
202. Ձիթենու տնկիներ (Olea europaea) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն պահանջների 16-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն թզենու մոմային կեղծ վահանամիջատից (Ceroplastes rusci), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), թուրինջենու կարմիր վահանամիջատից (Aonidiella aurantii), կարմրավիզ փայտաբզեզից (Aromia bungii) և թթենու վահանամիջատից (Pseudaulacaspis pentagona): Թույլատրվում է ներմուծումը թթենու մոմային վահանամիջատի (Ceroplastes rusci), դարչնագույն վահանամիջատի (Chrysomphalus dictyospermi), թուրինջենու կարմիր վահանամիջատի (Aonidiella aurantii) և թթենու վահանամիջատի (Pseudaulacapsis pentagona) տարածման գոտիներից միայն արտահանող երկրում բույսերի վնասազերծումից հետո՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վնասազերծման մասին համապատասխան գրառման կատարմամբ: Պետք է ծագեն խծամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և արմատի տեխասյան փտախտից (Phymatotrichopsis omnivora)» զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից. |
«311. Ծնեբեկի տնկիներ (վերնարմատներ) (Asparagus spp.) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tobacco ringspot перо virus) և ճապոնական բզեզից (Popillia japonica)» զերծ գոտիներից. |
«524. Ֆուքսիայի սածիլներ (Fuchsia) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինի ֆուքսիայի գխտորային տզից (Aculops fuchsiae) |
522. Մեխակի սածիլներ (Dianthus) ( 0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն մեխակի ֆիալոֆորային թառամումից (Phialophora cinerescens) զերծ արտադրության վայրերից |
526. Դդմային մշակաբույսերի սածիլներ (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն դդմային մշակաբույսերի մանրէային բծավորությունից (Acidovorax citrulli) զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
527. Սոխի տեսակների սածիլ (Allium spp.) (0602-ից (0602 90 100 0-ից բացի)) |
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii) զերծ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից": |
3. 2-րդ աղյուսակում՝
ա) երրորդ վանդակում՝
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «սույն պահանջների 22-րդ կետի պահպանմամբ: Պետք է ծագեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), ամերիկյան բազմակեր դյուրադարձիկ բզեզից (Melanotus communis), կարտոֆիլի անդյան երկարակնճիթ բզեզից (Premnotrypes spp.), կարտոֆիլի անդյան խայտաբղետ կոմովիրուսից (Potato Andean mottle comovirus), կարտոֆիլի անդյան լատենտ թիմովիրուսից (Potato Andean latent tymovirus), լոլիկի տերևների դեղին գանգրության բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus), սպիտակաեզրանախշ բզեզից (Pantomorus leucoloma), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus T), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis) և կարտոֆիլի տերևների սև այրվածքից (ֆոնոզ բծավորությունից) (Phoma andigena) զերծ գոտիներից, պեպինո խճանկարի վիրուսից (Pepino mosaic virus), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտախտից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների իլիկաձևության վիրոիդից (Potato spindle tuber viroid), զեբրա չիպից (Candidatus Liberibacter solanacearum), կարտոֆիլի ոսկեգույն նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի զատիկից (Epilachna vigintioctomaculata), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական գխտորային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կոլումբիական կեղծ գխտորային նեմատոդից (Meloidogyne fallax), կեղծ գխտորային նեմատոդից (Nacobbus aberrans), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus), սոյայի նեմատոդից (Eleterodera glycines), կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուսից (Potato yellow dwarf nucleorhabdovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus) զերծ գոտիներից».
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինեն բամբակենու ասիական գիշերաթիթեռից (Spodoptera litura), եգիպտացորենի ամերիկյան գիշերաթիթեռից (Helicoverpa zea), լոլիկի պտուղների դարչնագույն կնճռոտության վիրուսից (Tomato brown rugose fruit virus), պեպինո խճանկարի վիրուսից (Pepino mosaic viriis), լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt virus), մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis), այգու կանաչ գիշերաբզեզից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր գիշերաբզեզից (Chrysodeixis chalcites), եգիտացորենի տերևի գիշերաբզեզից (Spodoptera frugiperda), գաղձից (Cuscuta spp.), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta) և հարավային գիշերաբզեզից (Spodoptera eridania): Պետք է ծագեն կարմիր լոլիկի սարդատզից (Tetranychus evansi) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից».
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ պետք է զերծ լինեն բամբակենու ասիական գիշերաթիթեռից (Spodoptera litura), եգիպտացորենի ամերիկյան գիշերաթիթեռից (Helicoverpa zea), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis), եգիպտացորենի տերևի գիշերաթիթեռից (Spodoptera frugiperda), սոխի տերևի այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii), սոխի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza nietzkei), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հարավային գիշերաթիթեռից (Spodoptera eridania):
4-րդ կետը «(Spodoptera litura),» բառերից հետո լրացնել «երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii),» բառերով, «(Helicoverpa zea),» բառերից հետո լրացնել «հավայան թրիպսից (Thrips hawaiiensis),» բառերով, «(Spodoptera frugiperda),» բառերից հետո լրացնել «բանջարեղենի տերևի ականող ճանճից (Liriomyza sativae),» բառերով.
5-րդ կետում «և դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi)» բառերը փոխարինել «, դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) և քրիզանթեմի տերևի ականող ճանճից (Nemorimyza maculosa)» բառերով.
7-րդ կետը «(Liriomyza trifolii),» բառերից հետո լրացնել «սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae),» բառերով.
10-րդ կետում «, բակլայի բրազիլական սերմնաբզեզից (Zabrotes subfasciatus)» բառերը հանել.
13-րդ կետում՝
«(Diabrotica undecimpunctata)» բառերից հետո լրացնել «, գաղձից (Cuscuta spp.)» բառերով.
«.» նշանը և երկրորդ նախադասությունը հանել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով՝
«16 Ծնեբեկ թարմ կամ պաղեցրած (0709 20 000 0) |
պետք է զերծ լինեն ծաղկի արևելյան թրիպսից (Frankliniella tritici), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), ծաղկի արևմտյան թրիպսից (Frankliniella occidentalis), ծաղկի հնդկաչինական թրիպսից (Scirtothrips dorsalis), եգիպտացորենի տերևի գիշերաթիթեռից (Spodoptera frugiperda), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci) և հարավային գիշերաթիթեռից (Spodoptera eridania)»: |
4. 36-րդ կետում «սալորենու չեչոտության վիրուսից (ծաղկախտից) (Plum Pox Potyvirus), կեղծ վահանամիջատների և վահանամիջատների կարանտինային տեսակներից,» բառերը փոխարինել «կեղծ վահանամիջատների, վահանամիջատների, մանրէների, վիրուսների, նեմատոդների և ֆիտոպլազմների կարանտինային տեսակներից,» բառերով:
5. 4-րդ աղյուսակում երրորդ վանդակում՝
ա) 1-ին կետը «զերծ լինեն» բառերից հետո լրացնել «սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae),» բառերով.
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինի բամբակենու ասիական գիշերաթիթեռից (Spodoptera litura), հատապտղի ասիական խոնավասերներից (Drosophila suzukii), մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis), կարծրամազ որդանից (Maconellicoccus hirsutus), ծաղկի հնդկաչինական թրիպսից (Scirtothrips dorsalis), եգիպտացորենի տերևի գիշերաթիթեռից (Spodoptera frugiperda) և արմավենու թրիպսից (Thrips palmi)».
գ) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինեն հատապտղի ասիական խոնավասերներից (Drosophila suzukii), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), արևելյան պտղակերից (Grapholita molesta), մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), տանձի բոցասնկից (Numonia pyrivorella), դեղձի պտղակերից (Carposina sasakii), պտղի երկարակնճիթ բզեզից (Conotrachelus nenuphar), թեքազոլ տերևաոլորից (Choristoneura rosaceana) (Choristoneura rosaceana), պտղի միջերկրածովյան ճանճից (Ceratitis capitata), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki) և խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella):».
դ) 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինեն հատապտղի ասիական խոնավասերներից (Drosophila suzukii), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), սպիտակաեզրանախշ բզեզից (Pantomorus leucoloma), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան պտղակերից (Grapholita molesta), մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), կարծրամազ որդանից (Maconellicoccus hirsutus), դեղձի պտղակերից (Carposina sasakii), պտղի երկարակնճիթ բզեզից (Conotrachelus nenuphar), պտղի միջերկրածովյան ճանճից (Ceratitis capitata), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki) և խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella):».
ե) 7-րդ կետը «զերծ լինեն» բառերից հետո լրացնել «հատապտղի ասիական խոնավասերներից (Drosophila suzukii), բալենու պտղակերից (Cydia packardi), պտղի երկարակնճիթ բզեզից (Conotrachelus nenuphar),» բառերով.
զ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինեն մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), պտղի միջերկրածովյան ճանճից (Ceratitis capitata), ցիտրուսային թրիպսից (Scirtothrips citri) և ցիտրուսային սև սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi)».
է) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «պետք է զերծ լինեն մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), բամբակենու եգիպտական գիշերաթիթեռից (Spodoptera littoralis) և ցիտրուսային սև սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi)»:
6. VII բաժնի անվանման մեջ փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին:
7. 45-րդ կետում «կաղամախու մեծ տերևաոլորից (Choristoneura conflictana),» բառերը հանել:
8. 6-րդ աղյուսակում I1 կետում երրորդ վանդակում «piniphilla» բառը փոխարինել «piniphila» բառով:
9. 46-րդ կետում «(Anoplophora glabripennis),» բառերից հետո լրացնել «կաղամախու մեծ տերևաոլորից (Choristoneura conflictana),» բառերով:
10. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«47. Բնափայտից փաթեթավորման նյութերին և ամրակման բնափայտին ներկայացվում են հետևյալ կարանտինային բուսասանիտարական պահանջները`
բնափայտից փաթեթավորման և ամրակման նյութերը (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4415-ից, 4416 00 000 0-ից) պետք է պատրաստվեն կեղևազատված բնափայտից: Թույլատրվում է կեղևի ոչ մեծ տեղամասերի պահպանումը, եթե դրանք ունեն 3 սմ-ից պակաս (անկախ դրանց երկարությունից) կամ 3 սմ-ից ավելի լայնություն կեղևի առանձին տեղամասի մակերևույթի 50 քառ.սմ-ից պակաս ընդհանուր մակերեսի դեպքում.
բնափայտից փաթեթավորման և ամրակման նյութերը պետք է ենթարկվեն մշակման՝ տաքացմամբ՝ բնափայտի ամբողջ ստվարաշերտով (ներառյալ միջուկը) առնվազն 30 րոպե առնվազն մինչև + 56 °С կամ դիէլեկտրիկ տաքացմամբ՝ 1րոպե առանց դադարի՝ բնափայտի ամբողջ ստվարաշերտով (ներառյալ մակերևույթը) + 60 °С նվազագույն ջերմաստիճանի հասնելով, կամ ենթարկվեն ծխահարման:
Անցկացված մշակման հաստատումն է սույն պահանջների 471 կետին համապատասխան փաթեթավորման և ամրակման նյութերի վրա մականշվածքը: Մականշվածքը պետք է լինի ընթեռնելի և զետեղված լինի խարափորագրմամբ կամ չլվացվող ներկով (բացառությամբ կարմրի և նարնջագույնի) և պետք է գտնվի փայտյա տարայի օգտագործման ժամանակ տեսանելի տեղում (փայտի փաթեթավորման նյութի միավորի առնվազն 2 հակառակ կողմերում).
անտառանյութերի տեղափոխման ժամանակ թույլատրվում է չկեղևազատված և մշակման չենթարկված փայտի ամրակման նյութերի տեղափոխումը՝ պայմանով, որ այդ փայտի փաթեթավորման և ամրակման նյութերը պատրաստված լինեն նույն տեսակի ու որակի բնափայտից և զերծ լինեն կարանտինային օբյեկտներից։
Սույն կետի պահանջները չեն տարածվում բարակ ծառից ամբողջությամբ պատրաստված բնափայտից փաթեթավորման նյութի վրա (6 մմ-ից ոչ ավելի հաստության).
վերամշակված բնափայտի նյութից ամբողջությամբ պատրաստված բնափայտից փաթեթվածքի վրա, ինչպես օրինակ՝ վերամշակված բնափայտի նյութից ամբողջությամբ պատրաստված բնափայտից փաթեթվածքի վրա, ինչպես օրինակ՝ բազմաշերտ սոսնձած ֆաներ, փայտատաշեղ սալեր, կառուցվածքակողմնորոշված տախտակներ կամ ֆաներ, որոնք արտադրվել են սոսնձի, ջերմության, ճնշման կամ այդ եղանակների համակցության կիրառմամբ.
գինու և ալկոհոլային խմիչքների համար տակառների վրա, որոնք պատրաստման ընթացքում ենթարկվել են տաքացման.
վերամշակված փայտից և (կամ) կարանտինային օբյեկտներով վարակումը բացառող եղանակով պատրաստված՝ գինի, սիգար և այլ ապրանքներ նվիրելու համար նախատեսված տուփերի վրա.
բեռնատար ավտոմեքենաներին և (կամ) կոնտեյներներին մշտապես ամրակցված բնափայտից բաղադրիչների վրա:»:
11. 8-րդ աղյուսակում 9-րդ կետը երրորդ վանդակում լրացնել «Պետք է ծագեն բազմակեր սապատավոր ճանճից (Megaselia scalaris) զերծ գոտիներից»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: