Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 115

քաղ. Չոլպոն-Աթա

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 021/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

օգոստոսի 8-ի թիվ 115 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարվող

 

1. 7-րդ հոդվածում՝

ա) 2-րդ և 4-րդ մասերից «, 5» թիվը հանել.

բ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Սննդամթերքի արտադրության (պատրաստման) համար նախատեսված կենդանական ծագման չվերամշակված պարենային (սննդային) հումքը պետք է ստացված լինի մթերատու կենդանիներից, ջրային կենսապաշարների և ակվակուլտուրայի օբյեկտների որսից ու սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ հոդվածին համապատասխան՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով պետք է ճանաչված լինի պիտանի սննդի մեջ օգտագործելու համար։

Սննդամթերքի շրջանառության ու արտադրության (պատրաստման) համար չի թույլատրվում կենդանական ծագման այն չվերամշակված պարենային (սննդային) հումքը, որը՝

զգայորոշման ցուցանիշներին չի համապատասխանում.

պարունակում է պահածոյացման միջոցներ.

մշակվում է ներկանյութերով և բուրավետիչներով, իոնացնող ճառագայթմամբ (թռչնի, ճագարի և ձիու միս) կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.

ներքին օրգանների մնացորդներով մսեղիքից ստացված սպանդային միսն ու մթերքը, հյուսվածքներում արյունազեղումներով, չհեռացրած թարախակույտերով, բոռերի և այլ միջատների թրթուրներով, կրծողների կողմից վնասված և (կամ) կոնտամինացված, մեխանիկական խառնուրդներով, ինչպես նաև մսին ոչ բնորոշ գույնով, հոտով, համով (ձկան, դեղամիջոցների, խոտաբույսերի և այլն) միս, ինչպես նաև՝

պաղեցված միսը, թռչնամիսը, որի ջերմաստիճանը չափման ցանկացած կետում +4 °С-ից բարձր է.

սառեցված միսը (բացի ճագարի մսից), որի ջերմաստիճանը չափման ցանկացած կետում -8 °С-ից բարձր է, սառեցված թռչնամիսը և ճագարի միսը, որի ջերմաստիճանը չափման ցանկացած կետում -12 °С-ից բարձր է (մսի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի -18 °С-ից ոչ բարձր).

պահպանման ընթացքում ապասառեցման ենթարկված սառեցված միսը և թռչնամիսը.

իմիդազոլների խմբի (մետրոնիդազոլ, դիմետրիդազոլ, ռոնիդազոլ, կլոտրիմազոլ, ամինիտրիզոլ, տինիդազոլ) և (կամ) նիտրոֆուրանների և դրանց մետաբոլիտների (ներառյալ՝ ֆուրազոլիդոնը և ֆուրացիլինը) խմբի անասնաբուժական դեղամիջոցները, դապսոն, կոլխիցին, ամինազին և դրանց անալոգները և (կամ) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների ակտերով սահմանված և մեղուների մշակման համար կիրառվող այնպիսի այլ պատրաստուկներ պարունակող (որոշման մեթոդով հայտնաբերման սահմանը գերազանցող) բնական մեղրը և մեղվաբուծական մթերքը, որոնց մնացորդային քանակությունների առկայություն չի թույլատրվում, ինչպես նաև կումաֆոս (100 մկգ/կգ-ից ավելի) և ամիտրազ (200 մկգ/կգ-ից ավելի) պատրաստուկները։

Խոշոր և մանր եղջերավոր անասունների սպանդից ստացված՝ կենդանական ծագման չվերամշակված պարենային (սննդային) հումքը պետք է ստացված լինի կենդանիներից, որոնք որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող՝ կենդանական ծագման կեր չեն ստացել՝ բացի Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով առաջարկվող նյութերի։

Փակ ջրամատակարարման կայանքներում աճեցված ակվակուլտուրայի օբյեկտները պետք է անհրաժեշտ գերապահում անցնեն։

Երկփեղկ կակղամորթները, փշամորթները, թաղանթավորները և ծովային փորոտանիները բաշխման-մաքրման կենտրոններում պետք է անցնեն անհրաժեշտ պահորակում։»։

2. [փոփոխությունը վերաբերվում է միայն ռուսերենին]

3. 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«З. Անասնաբուժական դեղապատրաստուկների (բնական և սինթետիկ էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների (կենդանիների աճի խթանիչների), հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղապատրաստուկների) ազդեցությանը ենթարկված մթերատու կենդանիներից ստացված՝ չվերամշակված պարենային (սննդային) հումքի ստացման ժամանակ պետք է պահպանվեն կենդանիների օրգանիզմից այդ պատրաստուկների դուրսբերման՝ անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման հրահանգներով սահմանված ժամկետները (հաշվի առնելով առավելագույն երկար ժամկետը դրանց համատեղ կիրառման դեպքում)։»։

4. 19-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«З. Սննդային նպատակներով օգտագործման համար թույլատրվում է այն մթերատու կենդանիների սպանդը, որոնց առողջական վիճակն անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում, Միության անդամ պետության օրենսդրությանը, ինչպես նաև Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, թույլ է տալիս դրանց սպանդային մթերքներն օգտագործել սննդային նպատակներով։».

բ) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «և տարբեր նյութերով թունավորումների» բառերով.

գ) 6-րդ մասում «անասնահամաճարակային բարենպաստ տնտեսություններից (արտադրական օբյեկտներից) առողջ մթերատու կենդանիներից» բառերը փոխարինել «մթերատու կենդանիներից, որոնց առողջական վիճակն անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում, Միության անդամ պետության օրենսդրությանը, ինչպես նաև Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, թույլ է տալիս այդ հումքն օգտագործել սննդային նպատակներով» բառերով.

դ) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

5. 32-րդ հոդվածի «դ» կետից «(արդյունագործության ոչ ձկնային օբյեկտներ)» բառերը հանել։

6. 36-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետում «35-րդ հոդվածի» բառերը փոխարինել «33-րդ հոդվածի» բառերով.

բ) 3-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «33-րդ հոդվածի» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի» բառերով։

7. 39-րդ հոդվածի առաջին պարբերությունից «(կամ)» բառը հանել։

8. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) 1.3 բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.3. Ալրաղացաձավարային արտադրատեսակներ և հացաբուլկեղեն».

բ) 1.6 բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.6. Ճարպային մթերքներ».

գ) 1.10 և 1.13 բաժինները հանել։

9. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում՝

ա) 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«4. Ալրաղացաձավարային արտադրատեսակներ և հացաբուլկեղեն

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները, մգ/կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Թունավոր տարրեր՝

կապար

0,5

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ՝ բացի սննդային թեփից, հացից և բուլկեղենից

1

Թեփ սննդային (ցորենի, աշորայի)

0,35

Հաց, բուլկեղեն և կաթնահունց արտադրատեսակներ

մկնդեղ

0,2

Հացահատիկային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ՝ բացի հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներից, հացից և բուլկեղենից

 

0,3

Հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

0,15

Հաց, բուլկեղեն և կաթնահունց արտադրատեսակներ

կադմիում

0,1

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ՝ բացի հացից և բուլկեղենից

0,07

Հաց, բուլկեղեն և կաթնահունց արտադրատեսակներ

սնդիկ

0,03

Ձավար, վարսակալյուր, փաթիլներ, ալյուր, թեփ սննդային

0,02

Մակարոնային արտադրատեսակներ, օղաբլիթային, պաքսիմատային արտադրատեսակներ, ցպիկաձև հրուշակեղեն և այլն

0,015

Հաց, բուլկեղեն և կաթնահունց արտադրատեսակներ

 Ցուցանիշները

 Թույլատրելի մակարդակները,
մգ/կգ, ոչ ավելի

 Ծանոթագրություններ

Միկոտոքսիններ՝

աֆլատոքսին B1

0,005

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

դեզօքսինիվալենոլ

0,7

Ցորենի վերամշակման արդյունքներ

 

1

Գարու վերամշակման արդյունքներ

Т-2 տոքսին

0,1

Հացահատիկային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

զեարալենոն

1

Թեփ սննդային (ցորենի, գարու, եգիպտացորենի)

0,2

Հացահատիկային մշակաբույսերի (ցորենի, գարու, եգիպտացորենի) վերամշակման արդյունքներ

օխրատոքսին A

0,005

Հացահատիկային մշակաբույսերի (ցորենի, գարու, աշորայի, վարսակի, բրնձի) վերամշակման արդյունքներ

Նիտրոզամիններ (ՆԴՄԱ-ի և ՆԴԷԱ-ի գումար)

0,015

Գարեջրագործական ածիկ

Թունաքիմիկատներ՝

ՀՔՑՀ (α-, β-, γ- իզոմերներ)

0,5

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

ԴԴՏ և դրա մետաբոլիտները

0,02

Հացահատիկային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

0,05

Հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

2,4-D թթու, դրա աղերը և եթերները

չեն թույլատրվում (որոշման մեթոդով հայտնաբերման սահմաններում)

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

հեքսաքլորբենզոլ

0,01

Ցորենի վերամշակման արդյունքներ

սնդիկօրգանական թունաքիմիկատներ

չեն թույլատրվում (որոշման մեթոդով հայտնաբերման սահմաններում)

Հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերի վերամշակման արդյունքներ

Օլիգոշաքարներ, %, ոչ ավելի

2

Թեփ սննդային (սոյայի սպիտակուցային մթերքների համար)՝ դիետիկ և մանկական սննդի համար

Տրիպսինի ինհիբիտոր, %, ոչ ավելի

0,5

Թեփ սննդային (սոյայի սպիտակուցային մթերքների համար)՝ դիետիկ և մանկական սննդի համար

   

Ձավար, վարսակալյուր, փաթիլներ, այլուր՝

Հացի պաշարների՝ վնասատուներով (միջատներով, տզերով) վարակվածությունը

չի թույլատրվում է (որոշման մեթոդով հայտնաբերման սահմաններում)

պարենային հացահատիկից, թեփ սննդային (ցորենի, աշորայի)

 Ցուցանիշները

 Թույլատրելի մակարդակները,
մգ/կգ, ոչ ավելի

 Ծանոթագրություններ

Հացի պաշարների՝ վնասատուներով (միջատներով, տզերով) աղտոտվածությունը, աղտոտվածության գումարային խտությունը

չի թույլատրվում (որոշման մեթոդով հայտնաբերման սահմաններում)

Ձավար, վարսակալյուր, փաթիլներ, ալյուր՝ պարենային հացահատիկից, թեփ սննդային (ցորենի, աշորայի)

 

Հացի վարակվածությունը «կարտոֆիլային հիվանդության» հարուցիչներով

չի թույլատրվում (որոշման մեթոդով հայտնաբերման սահմաններում)

Ցորենի ալյուր, որն օգտագործվոմ է ցորենի տեսակների հաց թխելու համար (փորձնական լաբորատոր թխումից հետո 36 ժամ անց)».

 

բ) 6-րդ բաժնում՝

անվանումը լրացնել «, թեյ, սուրճ» բառերով.

«ՀՔՑՀ (α-, β-, γ- իզոմերներ)» դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ տողով՝

 

«

 

 

0,2

Թեյ

 

»:

 

«ԴԴՏ և դրա մետաբոլիտները*» դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ տողով՝

 

«

 

 

0,2

Թեյ

 

»:

 

գ) 7-րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ճարպայուղային արտադրանք, ճարպային մթերքներ».

«ՀՔՑՀ (α-, β-, γ- իզոմերներ)» դիրքում՝

երրորդ սյունակից «Սերմեր՝ սոյայի, բամբակենու,» բառերը հանել.

հանել հետևյալ տողերը՝

 

«

 

 

0,4

Սերմեր՝ վուշի, մանանեխի, կանճրակի

 
   

0,5

Սերմեր՝ արևածաղկի, գետնանուշի, եգիպտացորենի

 

»:

 

«ԴԴՏ և դրա մետաբոլիտները» դիրքից հանել հետևյալ տողերը՝

 

«

 

 

0,05 Սերմեր՝ սոյայի, բամբակենու, եգիպտացորենի

 
   

0,1 Սերմեր՝ վուշի, մանանեխի, կանճրակի

 
   

0,15 Սերմեր՝ արևածաղկի, գետնանուշի

 

»:

դ) 9-րդ բաժինը «յոդ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«

 

քրոմ

10

Դոնդողանյութ, շարակցահյուսվածքային սպիտակուցների խտանյութեր

 

»:

 

ե) «Հավելվածներ՝ բոլոր բաժինների համար»

բաժնում 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Հակաբիոտիկներ՝

 

Հակաբիոտիկներ

- լևոմիցետին (քլորամֆենիկոլ)

չի թույլատրվում (<0,0003 մգ/կգ)

Կաթ և կաթի վերամշակումից ստացվող մթերքներ. ֆերմենտային պատրաստուկներ՝ կաթը մակարդող

- տետրացիկլինի խումբ՝ տետրացիկլին, օքսիտետրացիկլին, քլորտետրացիկլին (ելանյութերի և դրանց 4-էպիմերների գումարը)*

չի թույլատրվում
(<0,01 մգ/կգ)

- ստրեպտոմիցին

չի թույլատրվում (<0,2 մգ/կգ)

- պենիցիլին

չի թույլատրվում (<0,004 մգ/կգ)


Հակաբիոտիկներ

- լևոմիցետին (քլորամֆենիկոլ)

չի թույլատրվում (<0,0003 մգ/կգ)

Միս, այդ թվում՝ թռչնամիս (բացառությամբ վայրի կենդանիների և թռչունների). Մսային և միս պարունակող մթերք, այդ թվում՝ թռչնամթերք. Ենթամթերք, այդ թվում՝ թռչնի. Դրանք պարունակող մթերք. Մսային հումքի, թռչնամսի, ենթամթերքի, այդ թվում՝ թռչնի ենթամթերքի վերամշակումից ստացվող մթերք. Ձու, ձվամթերք, ձվի վերամշակումից ստացվող մթերք, ձու պարունակող մթերք. Ձուկ՝ ձկնաբուծական տնտեսություններում աճեցված. Մեղր

- տետրացիկլինի խումբ՝ տետրացիկլին, օքսիտետրացիկլին, քլորտետրացիկլին (ելանյութերի և դրանց 4-էպիմերների գումարը)*

չի թույլատրվում (<0,01 մգ/կգ)

- բացիտրացին (բացի ճագարի մսից)**

չի թույլատրվում (<0,02 մգ/կգ)

 

2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Դիօքսինների թույլատրելի մակարդակը չի նորմավորվում 1 %-ից պակաս ճարպ պարունակող մթերքներում։».

զ) «Մանկական սննդի մթերքներ» աղյուսակի «Լևոմիցետին» դիրքում՝

«Լևոմիցետին» բառը փոխարինել «Լևոմիցետին (քլորամֆենիկոլ)» բառերով.

երկրորդ սյունակում տեքստի մեջ «0,01» թվերը փոխարինել «0,0003» թվերով։

10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածի 15-րդ դիրքից «սննդային հացաբույսեր,» բառերը հանել։

11. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել։

12. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելվածի 1.1 բաժնում՝

ա) 279-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«279.

Օշան հարավային (օշան ռուսական)

Salsola australis R.Br. (=S. ruthenica Ilijin)

Բույսի բոլոր մասերը».

 

___________________________

* Դոկսիցիկլինի մնացորդային պարունակության թույլատրելի մակարդակները սննդամթերքի առանձին տեսակների համար սահմանվում են Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև Միության մարմինների ակտերով։

** Բացիտրացինի մնացորդային պարունակության թույլատրելի մակարդակը ճագարների սպանդային մթերքներում սահմանվում է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 034/2013)։».

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«61.

Խնկեղեգ հացաբույսային

Acorus gramineus Soland. (= A. pusillus Sieb.)

Կոճղարմատը, եթերայուղը, տերևները».

«371.

Բասսիա սառը

Bassia cycloptera Bunge

Վերգետնյա մասը».

«451.

Բիներցիա կլորաթև

Bienertia cycloptera Bunge

Վերգետնյա մասը».

«551.

Բունիում պարսկական

Bunium persicum B. Fedtsch

Բույսի բոլոր մասերը

552.

Բունիում գլանանման

Bunium cylindricum Drude

Վերգետնյա մասը և եթերային յուղ դրանից».

«761

Հիմնոկալիցիում

Gymnocalycium

Վերգետնյա մասը».

«851

Երկփնջիկ եղեգային

Phalaris tuberose L.

Վերգետնյա մասը».

«1061.

Ոզնուկ բազմահոդ

Anabasis articulata

Վերգետնյա մասը».

«1401.

Կոլոցինտ

Cirs colocynthis Schrad.

Պտուղները (փոշին, լուծամզուք)

1401.

Փշատար Զիբտորփի

Echinophora sibthorpiana Huss

Վերգետնյա մասը».

«1461.

Կորիֆանտա մանրապճեղային

Coryphantha micromeris Lem.

Ամբողջ բույսը».

«1681.

Սագախոտ դրամահատային

Atriplex nummularia Lindl.

Վերգետնյա մասը».

«1921.

Բազմահասկ կնճռոտ

Agastache rugosa O.Kuntze

Եթերային յուղը».

«1961.

Մոսլա երկփոշանոթային

Mosla dianthera L.

Եթերային յուղը».

«2141.

Օրլայա գազարային

Orlaya daucoides

Պտուղները (եթերային յուղը)

2142.

Օրտոդոն ազարոնային

Orthodon asaroniferum

Վերգետնյա մասը»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: