Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2021 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ծովային անցակետերում տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակով, ինչպես նաև անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մասով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 68 որոշման իրագործումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ա) անդամ պետությունների ծովային անցակետերում կատարել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման մշտադիտարկում.

բ) 2023 թվականի առաջին կիսամյակում՝

տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման առաջին փուլի արդյունքների մասին.

հաշվի առնելով անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման առաջին փուլի արդյունքները՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել 2023-2025 թվականների համար անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների պլանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի

թիվ 1 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հայեցակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 68 որոշման իրագործման շրջանակներում:

Սույն հայեցակարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակները, խնդիրները, հիմնական ուղղությունները և փուլերը՝ Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղափոխման ժամանակ:

Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

նավահանգստի կապիտան՝ պաշտոնյա անձ, որն անդամ պետության նավահանգստում իրականացնում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները, որի տարածքում է գտնվում նավահանգիստը, այդ թվում՝ նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու կարգին վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման գործառույթները.

ծովային գործակալ՝ անձ, որն ըստ ծովային գործակալման պայմանագրի՝ պարտավորվում է վարձատրության դիմաց, նավատիրոջ հանձնարարությամբ և վերջինիս հաշվին իր անունից և նավատիրոջ անունից կատարել իրավաբանական և այլ գործողություններ անդամ պետության որոշակի նավահանգստում կամ անդամ պետության որոշակի տարածքում.

ծովային անցակետ՝ միջազգային հաղորդակցության համար բաց՝ անդամ պետության նավահանգստի սահմաններում տարածք (ջրատարածք), որտեղ իրականացվում է անդամ պետության պետական սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների բացթողումը.

ծովային տերմինալ՝ անդամ պետության նավահանգստի ենթակառուցվածքի՝ միմյանց միջև տեխնոլոգիապես կապակցված օբյեկտների ամբողջականություն, որոնք նախատեսված են և (կամ) օգտագործվում են բեռների հետ գործառնությունների իրականացման համար, այդ թվում՝ դրանց փոխաբեռնման, նավերի, այլ տրանսպորտային միջոցների սպասարկման և (կամ) ուղևորների սպասարկման համար.

ծովային տերմինալի օպերատոր՝ տրանսպորտային կազմակերպություն, որն իրականացնում է ծովային տերմինալի շահագործումը, բեռների հետ գործառնությունները, այդ թվում՝ դրանց փոխաբեռնումը, նավերի, այլ տրանսպորտային միջոցների սպասարկումը և (կամ) ուղևորների սպասարկումը.

լիազորված կազմակերպություններ՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, օժտված են անդամ պետությունների ծովային անցակետերում և նավահանգիստներում պետական նավահանգստային վերահսկողության և (կամ) տեղեկատվական փոխգործակցության իրականացման լիազորություններով.

նավահանգստում ծառայություններ՝ այն ծառայությունները, որոնց տրամադրումը օգտատերերին սովորաբար իրականացվում է անդամ պետության նավահանգստում և դրա մատույցներում՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում է գտնվում նավահանգիստը.

Հայեցակարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման գործընթացը զուգակցված է թվային էկոնոմիկայի ձևավորման գործընթացի և Միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների իրականացման գործընթացի հետ, ինչպես նաև Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման գործընթացի հետ և հաշվի է առնում տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման ու նորարարությունների աջակցման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը (այդ թվում՝ տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված):

Ծովային տրանսպորտը համաշխարհային տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է և առաջնային նշանակություն ունի արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար:

Աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ փոխակերպվում է ծովային փոխադրումների ոլորտը և նոր հնարավորություններ են տրամադրվում առևտրային ծովագնացության և նավահանգստային գործունեության կայուն զարգացմանը հասնելու համար:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) «Ծովային տրանսպորտի ամփոփում՝ 2019» ամենամյա զեկույցում նշված է, որ թվային հարթակները, նորագույն տեխնոլոգիաները և նորարարությունները, այդ թվում՝ բլոկչեյնի տեխնոլոգիաները, ավելի հաճախ են օգտագործվում արդյունավետ և անվտանգ առևտրի ու մատակարարումների շղթաների ավելացումն ապահովելու մեջ շահագրգռված՝ ապրանքներ արտադրողների և մատակարարների կողմից, և ծովային ոլորտի նպատակը նման պահանջարկների բավարարումն է՝ էլեկտրոնային փաստաթղթերի և թվային տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

Ծովային նավահանգիստների ուղղությամբ իրականացվում է երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների մեծ բաժինը, այդ թվում՝ նավթի, նավթամթերքի, հանքաքարերի, ածուխի և ցորենահատիկի։

Նավահանգիստների սահմաններում տեղակայված ծովային անցակետերում տեղեկատվական փոխգործակցությունը «Մեկ պատուհան» ազգային մեխանիզմի կարևոր տարրերից մեկն է այն անդամ պետության համար, որի տարածքում են գտնվում նավահանգիստները:

Ծովային անցակետերում թվային տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է բազմամոդալ փոխադրումների հետագա զարգացմանը, նոր հնարավորություններ է ստեղծում անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի համար՝ համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրվելու, ինչպես նաև Միության շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործման և զարգացման մասով:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը՝ անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և պետական մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու, տրանսպորտի տարբեր տեսակների բազմամոդալ տեխնոլոգիական փոխգործակցության տեղեկատվական ոլորտի զարգացման, բեռնատերերի, տրանսպորտային գործընթացի այլ մասնակիցների հաշվին, ինչպես նաև թույլ կտա հրաժարվել թղթային կրիչների վրա փաստաթղթերի օգտագործումից, անցնել տվյալների փոխանակման, արագացնել և հեշտացնել բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման գործընթացները:

Սույն հայեցակարգով հաշվի է առնվում ծովային տրանսպորտի ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու համաշխարհային փորձը, որը հիմնված է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի, կանոնների և սկզբունքների, Միավորված ազգերի կազմակերպության ու Համաշխարհային մաքսային կազմակերպության ուղեցույցների վրա:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվում է Միության իրավունքին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (այդ թվում՝ ազգային ծրագրերին (ռազմավարություններին) համապատասխան)՝ հաշվի առնելով ծովային տրանսպորտի զարգացումը նախատեսող ազգային առաջնահերթությունները:

Սույն հայեցակարգը չի տարածվում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ անդամ պետության պետական սահմանի ռեժիմի պահպանման կարգի վրա:

 

II. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակները, խնդիրները, հիմնական ուղղությունները

 

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակներն են՝ տրանսպորտային ծառայությունների և նավահանգստում ծառայությունների որակի բարձրացումը, Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղափոխման ժամանակ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելը:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման խնդիրներն են՝

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն ամբողջական անցման համար, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման համար պայմանների ստեղծումը.

պետական հսկողության (վերահսկողության) բոլոր տեսակների, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների տրամադրման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող տվյալները մեկանգամյա ներկայացնելու և բազմակի օգտագործման սկզբունքի իրագործումը.

պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների տրամադրման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող տվյալների միասնականացումը:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն ամբողջական անցման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման համար պայմանների ստեղծումն իրականացվում է հաշվի առնելով նաև հետևյալի անհրաժեշտությունը՝

պետական հսկողության (վերահսկողության) բոլոր տեսակներն իրականացնելու, և (կամ) նավահանգիստ նավերի մուտք գործելը և նավահանգստից դուրս գալը ձևակերպելու, և (կամ) նավահանգստում ծառայություններ տրամադրելու համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի ցանկի կազմումը՝ դրանք թղթային կրիչի վրա ներկայացնելու և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցնելու հնարավորությունների հիմնավորվածության վերլուծություն կատարելու նպատակով.

ծովային անցակետերում բիզնես-գործընթացների օպտիմալացման կամ դրանց վերափոխման աշխատանքներ.

ժամանակակից տեղեկատվական համակարգերի զարգացման համար պայմանների ստեղծում.

«ինտելեկտուալ» ծովային անցակետի մոդելի ստեղծում՝ հաշվի առնելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները և տեղեկատվական համակարգերն ու դրա ինտեգրումը «Մեկ պատուհան» ազգային մեխանիզմներում.

վերլուծության անցկացում՝

Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության մեջ պարունակվող և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ու թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերը կանոնակարգող դրույթների.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձի.

ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընթացիկ վիճակի, այդ թվում՝ հետևյալի մասին տեղեկատվության արդիականացման՝

ծովային անցակետերում պետական հսկողություն (վերահսկողություն), ինչպես նաև անդամ պետությունների նավահանգիստներում պետական նավահանգստային հսկողություն իրականացնող անդամ պետությունների պետական մարմինների.

նավահանգստի կապիտանի գործառույթների.

լիազորված կազմակերպությունների և նրանց գործառույթների.

անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների, փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների տեղեկատվական փոխգործակցությունն ապահովող տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև պետական նավահանգստային հսկողության իրականացումն ապահովող տեղեկատվական համակարգերի, այդ համակարգերի հասանելիության պայմանների և տեղեկատվական փոխգործակցության կարգի.

անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների և լիազորված կազմակերպությունների կողմից կիրառվող թվային տեխնոլոգիաների:

Անդամ պետությունների ծովային անցակետերում և ծովային նավահանգիստներում պետական հսկողության (վերահսկողության) բոլոր տեսակներն իրականացնելու համար, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելը և նավահանգստից դուրս գալը ձևակերպելու և (կամ) նավահանգստում ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի իրագործումը նախատեսում է փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ տվյալների՝ մեկ անգամ ներկայացումը կամ նավահանգստի կապիտանին, կամ լիազորված կազմակերպություն, կամ անդամ պետության պետական մարմին և հետագայում դրանց բազմակի օգտագործումը՝ տեղեկատվական փոխգործակցության միջոցով, որն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում են գտնվում ծովային անցակետերը:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

անդամ պետության ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ազգային հատվածի ստեղծում և զարգացում.

յուրաքանչյուր անդամ պետության պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում են գտնվում ծովային անցակետերը.

անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների, փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական համակարգերի համատեղելիության և հասանելիության ապահովում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում են գտնվում ծովային անցակետերը՝ հաշվի առնելով տեղեկատվական համակարգերին միանալու, ինչպես նաև տրանսպորտի անվտանգության (տրանսպորտային անվտանգության և տրանսպորտի շահագործման անվտանգության) պահանջների պահպանման նպատակով տեղեկատվության փոխանակման մասով սահմանափակումները.

թվային տեխնոլոգիաների զարգացում և կիրառում.

Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման ապահովման նպատակով.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն ու թվային տեխնոլոգիաների կիրառումը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովում.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերով միջազգային համագործակցության զարգացում:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում։

 

III. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման փուլերը

 

Նախատեսվում է, որ ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվելու է երկու փուլով՝

առաջին փուլ՝ 2021-2022 թվականներ.

երկրորդ փուլ՝ 2023-2025 թվականներ։

Առաջին փուլում իրականացվում են ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու թվային տեխնոլոգիաներին ամբողջական անցման համար պայմանների ստեղծման միջոցառումները, ապահովվում է տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի պահպանումը:

Երկրորդ փուլում իրագործվում է ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու թվային տեխնոլոգիաներին ամբողջական անցման նպատակը, ապահովվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակներում տվյալների միասնականացումն ու տվյալների փոխանակմանն անցումը:

Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման փուլերն իրագործվում են ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների պլաններին համապատասխան;

Առաջին փուլի միջոցառումներն իրականացվում են 2021-2022 թվականների համար ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցառումների պլանին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների ծովային

անցակետերում էլեկտրոնային

փաստաթղթաշրջանառության

զարգացման հայեցակարգի

 

ՊԼԱՆ

 

2021-2022 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Ծրագրվող արդյունքը

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման մասով փորձագիտական խմբի ստեղծում

2021 թվական

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ

Հանձնաժողովի ակտ

2. Պետական հսկողության (վերահսկողության) բոլոր տեսակների, և (կամ) նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման, և (կամ) նավահանգստում ծառայությունների տրամադրման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի ցանկի կազմումը՝ դրանք թղթային կրիչի վրա ներկայացնելու և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցնելու հնարավորությունների հիմնավորվածության վերլուծություն կատարելու նպատակով

2021-2022 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, ցանկ

3. Անդամ պետությունների ծովային անցակետերում և նավահանգիստներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառումը կարգավորող՝ անդամ պետությունների ազգային ռազմավարությունների, միջազգային պայմանագրերի և նորմատիվային ակտերի վերլուծություն (G2G, B2G)

2021 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր

4. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին հանձնարարականի մշակում և ընդունում՝ անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակով

2022 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

5. Անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ընթացիկ իրավիճակի վերլուծության անցկացում

յուրաքանչյուր տարի

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր

6. Ծովային անցակետերում և նավահանգիստներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձի վերլուծություն

յուրաքանչյուր տարի

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր

7. Ամենամյա սեմինարի կազմակերպում (հնարավորության դեպքում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով) ՄԱԿ-ի ՍԵՖԱԿՏ-ի հետ

յուրաքանչյուր տարի

Հանձնաժողով, անդամ պետություններ

սեմինարի նյութեր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: