ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 170 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ 8-ՐԴ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8-րդ ծանոթագրության երրորդ պարբերությունը լրացնել «, Գարցևսկի նավթային հանքավայր, Յուժնո-Շատիլկովսկի նավթային հանքավայր, Վոստոչնո-Դոբրոգոշչանսկի նավթային հանքավայր, Իպովսկի նավթային հանքավայր, Զապադնո-Գիրովսկի նավթային հանքավայր, Նովո-Ելսկի նավթային հանքավայր, Կուզմինսկի նավթային հանքավայր, Բեսկոպիլնովսկի նավթային հանքավայր, Նովո-Դոմանովիչսկի նավթային հանքավայր, Գուրյանովսկի նավթային հանքավայր, Նուրգալեևսկի նավթային հանքավայր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: