Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 164

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 166 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով» թիվ 166 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) անվանման մեջ և 1-ին կետում՝

«համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.

«կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ Այն արտադրանքի ցանկի մեջ, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով՝

անվանման մեջ.

«համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.

«կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել.

3-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ)».

10-րդ դիրքում « 2106 90 920 0-ից» բառերը փոխարինել «2106 90 930 0-ից» բառերով.

ծանոթագրությունների 2-րդ կետում՝

«համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.

«կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: