Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 15-րդ կետի 46-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) տասնչորսերորդ-տասնվեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7-րդ տարր՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում այն անձի մասին տեղեկությունները, որը վճարել է, կամ որի դրամական միջոցների (փողի) հաշվին բռնագանձվել են մաքսային վճարների, այլ վճարների գումարները, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։

Ընդ որում, այդպիսի տեղեկություններ են՝

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)՝ բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում), Ղազախստանի Հանրապետությունում՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) և համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ) կամ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրության տեսքով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ), Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։».

բ) տասներկուերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «7» թիվը փոխարինել «6» թվով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 83 որոշման հավելվածի 1-ին կետի «ե» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) տասնվեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Այն ապրանքները, որոնց նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Պողպատե խողովակների առանձին տեսակների ներմուծումն ավտոմատ լիցենզավորելու (հսկելու) մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան, սահմանվել է ներմուծման ավտոմատ լիցենզավորում (հսկում), հայտարարագրվում են որպես մեկ ապրանք, եթե, ի լրումն սույն կետի երկրորդ պարբերության մեջ թվարկված պայմանների՝ դրանք դասակարգվում են մեկ ծածկագրային նշագրի տակ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման թիվ 2 հավելվածին համապատասխան։».

բ) հարյուր ութսունվեցերորդ պարբերությունում (հաշվի առնելով աղյուսակը), «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։» բառից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Պողպատե խողովակների առանձին տեսակների ներմուծումն ավտոմատ լիցենզավորելու (հսկելու) մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան, սահմանվել է ներմուծման ավտոմատ լիցենզավորում (հսկում), և որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, սյունակի տվյալ ենթաբաժնում առանց բացատների նշվում է ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման թիվ 2 հավելվածին համապատասխան։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան