Գլխավոր տեղեկություն
Համար
N 596-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2022
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.05.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 մայիսի 2022 թ.

N 596-Ն

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 390-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և վճարումներն ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։»։

2. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մայիսի 25-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390-Ն որոշման 1-ին կետում «գանձման կազմակերպման և իրականացման» բառերը փոխարինել «վճարումներն ընդունելու» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

              

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

   

2022 թ. մայիսի 24

Երևան

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2022 թվական: