Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 318-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,998,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2022 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-04/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 5,998,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 318-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի «Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին արևային

այլընտրանքային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

5,998,300 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի «Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 6-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է տեղադրել արևային այլընտրանքային ֆոտովոլտային /ON GRID/ կայան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի «Ներքին Կարմիրաղբյուր

բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին՝ 5,998,300 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 6-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի «Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար արևային այլընտրանքային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 5,998,300 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան