Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2022
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.05.2022
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ՄԱՅԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆ N 71-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022 ԹՎԱԿԱՆԻ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով,

Հաշվի առնելով Ապարան համայնքի կողմից ներկայացված և դրական պատասխան ստացած «Համայնք-մասնավոր համագործակցությամբ հյուրատնային ցանցի ստեղծում» դրամաշնորհային ծրագրային նպատակով հատկացված 6.420.000 հազար դրամական աջակցությունը և մայիսի 28-ի տոնակատարության պատշաճ կազմակերպման համար դրամական միջոցների հատկացման հանգամանքը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ապարան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային բյուջեի եկամուտներն մասում ավելացնել 6.420.000 հզ դրամ՝ համաձայն հավելվածի

բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 6.420.000 հզ դրամ.

2. Ապարան համայնքի Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը.

ա) Հանգիստ մշակույթ կրոն բնագավառի 4267 հոդվածին 5.000 հզ դրամ ավելացում կատարել,

բ) Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4111 հոդվածից 5.000 հզ դրամ պակասեցնել:

3. «Ապարան համայնքի 2022 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 27.01.2022 թվականի N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

 

Ավագանի՝

(կողմ-16)

(դեմ-0)

(ձեռնպահ-0)

 

Կարապետյան Արկադի

   
 

Պետրոսյան Գոռ

   
 

Մակարյան Վահան

   
 

Կարապետյան Կարեն

   
 

Ավդալյան Արարատ

   
 

Ենոքյան Դավիթ

   
 

Խալաթյան Արթուր

   
 

Գեղամյան Խաչիկ

   
 

Մանուկյան Աղաբեկ

   
 

Երեմյան Աղվան

   
 

Փարվանյան Արթուր

   
 

Ասատրյան Արամ

   
 

Սաֆարյան Սևակ

   
 

Սարգսյան Սուրեն

   
 

Սարգսյան Արշակ

   
 

Կարապետյան Արտյոմ

   

 

Համայնքի ղեկավարի ժ/պ՝

Ա.Գ. Կարապետյան

 

Հավելվածներ 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան