ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի մեջ` մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 97 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 12-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«О` վավերապայմանի լրացման պայմանը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման կարգով՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման առանձնահատկություններով այն ապրանքների վերաբերյալ, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական ծրագրի (փորձի) անցկացման շրջանակներում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 97 որոշման հավելված), և (կամ) վավերապայմանի լրացման կարգով․»։
2. 10-րդ աղյուսակի 3-րդ սյունակում 13.12.14.2 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «О»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: