ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 359-Ա
«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմա- կերպության կողմից (ՀՎՀՀ` 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2022 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 25032022/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 359-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Լիթլ բրիջ Սվիթսերլանդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Ջիաքոմետտի ստասսե 134. 7000 Քուր, ՖՕ0569480): |
4. |
Ծրագրի կատարողը |
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 8,291,750 (ութ միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրերի բնակիչները, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
08.05.2022 թ.-ից մինչև 28.08.2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ՝ ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը: Կնքվելու են փոխառության եռակողմ պայմանագրերը՝ «Շտիգեն» ՍՊԸ-ն որպես վաճառող, «Կամրջակ» ՍԲՀԿ-ն որպես գնորդ- փոխատու և շահառուն որպես գնորդ-փոխատու, ամեն մի բնակավայրի ներկայացուցիչի կամ ղեկավարի ներկայությամբ։ Պայմանագրերի բուն էությունը, առանց ԱԱՀ-ի համակարգի սահմանված ջրատաքացուցիչների գինը 32 ամիսների ընթացքում առանց որևէ ավելացումների վերադարձն է: Պայմանագրերն ստորագրելուց հետո շահառուն վաճառողի հետ ֆինանսական որևէ հարաբերություն չի ունենալու, և գումարի վերադարձման հարցում կողմ է հանդիսանալու «Կամրջակ» ՍԲՀԿ-ն: Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է պայմանագիր 25 հատ ջրատաքացուցչի համար՝ 8,291,750 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն ծրագրի իրականացման ժամկետում: |
10. |
Ձեռք բերվող, ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
25 հատ արևային ջրատաքացուցչի ձեռք բերում՝ 8,291,750 միլոն դրամի չափով։ Տեղադրվելու են 300 - լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է առավելագույնս 10 օրվա ընթացքում, և ամբողջ քանակությունը կտեղադրվի ծրագրի իրականացման ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |