ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1230-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը (տրանսպորտային միջոցներ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնի և Կոտայքի մարզի Գառնի համայնքներին (այսուհետ՝ համայնքներ)՝ գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործելու պայմանով (կամավորական հրշեջփրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը.
2) նվիրաբերության պայմանագրերում սահմանել, որ՝
ա. պայմանագրերի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով և միջոցներով,
բ. նվիրաբերության պայմանագրերի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին և առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. Փաշինյան  | 
| 
 
 Երևան  | 
| 
 29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1230-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Մարզը, համայնքը  | 
 Տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը  | 
 Թողարկման տարեթիվը  | 
 Տեխնիկական անձնագրի համարը  | 
 Հենասարքի համարը  | 
 Վերագնահատված/ շուկայական արժեքը (դրամ)  | 
| 
 1.  | 
 ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնք  | 
 ԶԻԼ-130 ԱԲ-40 560vv01  | 
 1989 թ.  | 
 SB834520  | 
 2893973  | 
 736600  | 
| 
 2.  | 
 ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք  | 
 ԶԻԼ-130 ԱԲ-40 801vv01  | 
 1987 թ.  | 
 SB830033  | 
 2597563  | 
 421900  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|