Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 204
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 204

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 2-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

նոյեմբերի 19-ի թիվ 204 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում կատարվող

 

29-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Ռուսաստանի Դաշնությունում 13 համարի տակ՝ այն ապրանքների համար, որոնք, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, ենթակա են դրոշմավորման Ռուսաստանի Դաշնության տարածքում նույնականացման միջոցներով՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (նշված օրվա դրությամբ ուժի մեջ է մտել համապատասխան ապրանքի դրոշմավորման կարգը սահմանող՝ Ռուսաստանի Դաշնության նորմատիվ իրավական ակտը) կամ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ հաշվի առնելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածը, և «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ապրանքի յուրաքանչյուր միավորի, ապրանքային պիտակի կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի) վրա զետեղված նույնականացման միջոցներում պարունակվող նույնականացման ծածկագրերի (այսուհետ՝ ապրանքների նույնականացման ծածկագրեր) ընդհանուր քանակը.

դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը («0»՝ նույնականացման միջոցը զետեղված է ապրանքի, ապրանքային պիտակի, կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի) վրա, «1»՝ նույնականացման միջոցը զետեղված է խմբային փաթեթվածքի վրա, »2»՝ նույնականացման միջոցը զետեղված է տրանսպորտային փաթեթվածքի վրա), ինչպես նաև («/» բաժանման նշանով՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում) ապրանքների նույնականացման ծածկագրերը կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներում պարունակվող նույնականացման ծածկագրերը (այսուհետ՝ խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր), կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներում պարունակվող նույնականացման ծածկագրեր (այսուհետ՝ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր թվի մասին տեղեկություններն ու դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում՝ «:» բաժանման նշանով։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշվում են նույնականացման յուրաքանչյուր ծածկագրի մասով ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում՝ ստորակետով։

Եթե նշվում են միմյանց հաջորդող՝ ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, ապա նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում այդ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ ներկայացնելու դեպքում՝ «-» բաժանման նշանով։

Միաժամանակ ապրանքի յուրաքանչյուր միավորի, ապրանքային պիտակի կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի), խմբային և տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներ ունեցող ապրանքները որպես մեկ ապրանք հայտարարագրելու դեպքում նշվում են տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, եթե բոլոր ապրանքներն ունեն դրանց նույնականացման ծածկագրերը պարունակող՝ զետեղված նույնականացման միջոցով տրանսպորտային փաթեթվածք։

Միաժամանակ ապրանքի յուրաքանչյուր միավորի, ապրանքային պիտակի կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի) և խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներ ունեցող ապրանքները որպես մեկ ապրանք հայտարարագրելու դեպքում նշվում են խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, եթե բոլոր ապրանքներն ունեն դրանց նույնականացման ծածկագրերը պարունակող՝ զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք։

Զետեղված նույնականացման միջոցներով խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածք ունեցող և չունեցող ապրանքները որպես մեկ ապրանք հայտարարագրելու դեպքում նույնականացման ծածկագրերը նշվում են հետևյալ հաջորդականությամբ՝ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (զետեղված նույնականացման միջոցով տրանսպորտային փաթեթվածք ունեցող ապրանքների համար), խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք ունեցող ապրանքների համար), ապրանքների նույնականացման ծածկագրեր (զետեղված նույնականացման միջոցով տրանսպորտային և խմբային փաթեթվածք չունեցող ապրանքների համար)։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ձևավորման դեպքում այդ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի լրացման դեպքում՝ ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր թվից և «։» բաժանման նշանից հետո՝ դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակի համար՝ առանձին տողով՝ դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագրից սկսած.»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: