ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2022 թվականի N 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 94-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2022 մայիսի 26 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|