Basic information
Number
N 618-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
28.07.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
28.07.2021
Effective date
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 618-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Լեհաստանի Նիսա քաղաքի քաղաքապետարանի կողմից «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված՝ 1992 թվականի արտադրության Kaessbohrer Setra S215UL մակնիշի ավտոբուսի (նույնականացման համարը՝ WKK17900001019888, 3,000 լեհական զլոտիին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,963.46 լեհական զլոտի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Հյուսիսային» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. Սահմանել, որ վերը նշված ավտոբուսը ներմուծվում է Թալին համայնքի ուսանողներին Երևան քաղաք տեղափոխելու նպատակով:

3. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին` նշված ավտոբուսի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ