Basic information
Number
N 796-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.07.2021
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
28.07.2021
Effective date
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 796-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 796-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Ղուլարյան -  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (խմբի ղեկավար)
Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գ. Շախբազյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Հ. Մարտիրոսյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Հ. Ավագյան - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
Գ. Ավետիսյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Խ. Մարտիրոսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ
Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ
Ն. Բարսեղյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation