Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2021-07.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 57

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի» 3-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանը (այսուհետ՝ պլան):

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումները՝ հավելվածով սահմանված ցանկի համաձայն:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին սույն որոշումը պաշտոնապես հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ պլանին համապատասխան Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակման համար պատասխանատու մարմինների և դրանց մշակմանը մասնակցող մարմինների մասին:

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ակտիվացնել աշխատանքը պլանի հետևյալ կետերով՝

պլանի I-ին բաժնի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և II-րդ բաժնի 3-րդ, 6-11-րդ կետերով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դրանք իրագործելու նպատակով.

պլանի II-րդ բաժնի 15-րդ կետով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ակտի նախագիծը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներպետական համաձայնեցմանն ուղարկելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

 թիվ 57 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը1

Պատասխանատու մշակողը

Համատեղ մշակողները

Ներկայացման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը2

Միասնական ցանկի դիրքի համարը3

I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակումը

 

1. Շենքերի և կառուցվածքների անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ

21

2. Կերերի և կերային հավելումների անվտանգության մասին

Ղազախստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

55

3. Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող մթերքների անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2016 թվականի I եռամսյակ4

53

4. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2016 թվականի I եռամսյակ4

38, 39, 63

5. Սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

1, 2, 32, 36

6. Բարձրավոլտ սարքավորումների անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2017 թվականի IV եռամսյակ4

3

7. Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2020 թվականի III եռամսյակ։4

16

8. Թեթև ռելսային տրանսպորտի, տրամվայների անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի I եռամսյակ

17

9. Նիկոտին պարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգ

Հայաստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

67

10. Ոչ մթերատու կենդանիների համար կերերի անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2023 թվականի IV եռամսյակ

55

11. Շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

22

II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելը

1. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (տեխնիկական կանոնակարգում և Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում սահմանված՝ սննդային արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները միատեսակ դարձնելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

53

2. Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 007/2011) (հագուստի և կոշկեղենի՝ սպորտային տեսականու հետ կապված կիրառման ոլորտը հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի III եռամսյակ

30

3. Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 033/2013) (հասկացութային ապարատի ճշգրտման և կաթ պարունակող մթերքի մակնշմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2016 թվականի II եռամսյակ4

53

4. Փոքրաչափ նավերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 026/2012) (տեխնիկական կանոնակարգի տարածման ոլորտը հստակեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

20

5. Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ (ՄՄ ՏԿ 029/2012) (տեխնիկական կանոնակարգում և Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում սահմանված՝ սննդային հավելումներին ներկայացվող պահանջները միատեսակ դարձնելու մասով, ինչպես նաև մսային արտադրանքի մեջ ֆոսֆորաթթվի և սննդային ֆոսֆատի պարունակության մասով թիվ 2 փոփոխություններ)

Ղազախստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2021 թվականի II եռամսյակ

54

6. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013) (նոր եզրույթների ներմուծման, տեխնիկական կանոնակարգում առանձին դրույթների հստակեցման մասով, տեխնիկական կանոնակարգի կիրառման գործելակերպի արդյունքներով տեխնիկական ուղղումներ կատարելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2016 թվականի III եռամսյակ4

5

7. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (շոկոլադին, շոկոլադային արտադրատեսակներին և կակաոյից պատրաստված մթերքին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանելու մասով թիվ 3 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2016 թվականի IV եռամսյակ4

53

8. Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 004/2011) տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտի հստակեցման, տեխնիկական կանոնակարգում Մաքսային միության՝ ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների տեխնիկական կանոնակարգում կրկնվելը բացառելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2016 թվականի IV եռամսյակ4

2

9. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն (ՄՄ ՏԿ 020/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտի հստակեցման, տեխնիկական կանոնակարգում Մաքսային միության՝ ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների տեխնիկական կանոնակարգում կրկնվելը բացառելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2016 թվականի IV եռամսյակ4

2

10. Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 031/2012) (տրակտորների բնապահպանական անվտանգությանը, տրակտորների նույնականացման մակնշմանը ներկայացվող պահանջների, սեղմված բնական և հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող տրակտորներին ներկայացվող պահանջների, հղումային ստանդարտների և Միացյալ ազգերի կազմակերպության ԵՏՀ-ի կանոնները թարմացնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2016 թվականի IV եռամսյակ4

11

11. Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 001/2011), Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 002/2011), Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 003/2011) («նորարարական արտադրանք» եզրույթի սահմանումը, կիրառման ոլորտը, տեխնիկական կանոնակարգերի առանձին դրույթները հստակեցնելու և դրանք «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2016 թվականի IV եռամսյակ4

15,23

12. Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011) (փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումներին ներկայացվող պահանջները լրացնելու մասով թիվ 3 փոփոխություններ)

Հայաստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

1

13. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (սննդի կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացվող հատուկ պահանջները բացառելու մասով թիվ 4 փոփոխություններ), Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011) (սննդի կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող հատուկ պահանջները բացառելու մասով թիվ 4 փոփոխություն), Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 027/2012) (սննդում կենսաբանական ակտիվ հավելումներին, դրանց արտադրությանը, իրացմանն ու մակնշմանը ներկայացվող հատուկ պահանջները սահմանելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2023 թվականի IV եռամսյակ

53

14. Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 024/2011) (տեխնիկական կանոնակարգի, այդ թվում՝ բուսայուղերի տրանսպորտային փոխադրմանը վերաբերող առանձին դրույթները հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

53

15. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (անդամ պետությունների կողմից տրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջների համաձայնեցման գծով միջազգային համաձայնագրերում մասնակցության վերաբերյալ պարտավորությունները կատարելու հետ կապված թարմացման մասով թիվ 3 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

10

16. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու և սննդամթերքի ու պարենային (սննդային) հումքի լցվածքով տրանսպորտային փոխադրման միջոցներին ներկայացվող պահանջները սահմանելու մասով թիվ 5 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի III եռամսյակ

53

17. Պայթուցիկ նյութերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 028/2012) (տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով պայթուցիկ նյութերի ու դրանց հիմքի վրա պատրաստված արտադրատեսակների անվտանգության գնահատման համար պահանջվող ցուցանիշների ցանկը սահմանելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի III եռամսյակ

27

18. Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 012/2011) (մեթան գազի առումով վտանգավոր հանքահորերում կիրառվող մալուխային արտադրանքին և էլեկտրոնային սարքերին ներկայացվող պահանջներ ավելացնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

7

19. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 009/2011) (1-5 հավելվածների թարմացման մասով փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

յուրաքանչյուր տարի

34

20. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու մասով փոփոխություններ) (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) 5

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի III եռամսյակ4

53

21. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգեր (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների հիման վրա համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաներն ու ընթացակարգերը սահմանելու մասով փոփոխություններ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

անդամ պետություններ

2023 թվականի IV եռամսյակից ոչ ուշ

1, 2, 4-15, 20, 23, 25-39, 42, 49, 50, 53, 56, 57, 61, 65

22. Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը և առանձին դրույթները հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում փոփոխություններ կատարելու մասով թիվ 4 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

1

23. Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին (ՄՄ ՏԿ 030/2012) (տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթները հստակեցնելու մասով փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

50

24. Փաթեթվածքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 005/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման գործելակերպի արդյունքներով դրա առանձին պահանջները հստակեցնելու մասով թիվ 4 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

36

25. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 009/2011) (արտադրանքի կիրառման ոլորտը, նույնականացման կանոնները հստակեցնելու, եզրույթներով լրացնելու, շուկայում շրջանառության կանոններով լրացնելու, բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա ստացված թունաբանական ցուցանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու, in vitro այլընտրանքային մեթոդներով լորձաթաղանթների վրա գրգռող ազդեցության գնահատումը սահմանելու, փաթեթվածքին ներկայացվող պահանջները սահմանելու, այն արտադրանքի մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասով թիվ 3 փոփոխություններ, որի վրա միաժամանակ տարածվում է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողությունը)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

34

26. Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 019/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը և առանձին դրույթները հստակեցնելու, տեխնիկական կարգավորման առանձին օբյեկտներին ներկայացվող պահանջները հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

37

27. Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011) (հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձը՝ այդ թվում՝ արտադրանքի բաղադրության մեջ դրա պատրաստման ժամանակ կիրառվող բուսական (կենդանական) յուղերի, ճարպերի նշումը, տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթները հստակեցնելու մասով թիվ 4 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

53

28. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ սննդային արժեքը նշելուն ներկայացվող պահանջները փոփոխելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

53

29. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (տեխնիկական կանոնակարգի հասկացութային ապարատի առանձին դրույթները հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ղազախստանի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

53

30. Էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը (չափումների միջոցները, հոսանքի քիմիական աղբյուրները և, ընդհանուր առմամբ, կիրառման բաց ոլորտը՝ նշելով բացառությունները) ընդլայնելու, վտանգավոր նյութերի՝ հսկողության ենթակա անվանացանկին և էլեկտրատեխնիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում դրանց պարունակությունը սահմանափակելուն ներկայացվող պահանջներն արդիկանացնելու, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի՝ սպառողական հատկությունները կորցրած արտադրատեսակներն օգտահանելուն ներկայացվող պահանջները ներառելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

2

31. Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 025/2012) (կահույքագործական արտադրանքի կիրառման ոլորտը և կահույքագործական արտադրանքին ներկայացվող պահանջները հստակեցնելու մասով փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի II եռամսյակ

42

32. Գազակերպ վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին ՄՄ ՏԿ 016/2011 (ներքին տարածքներում և շինություններում կիրառության համար նախատեսված գազօգտագործող սարքավորման մեջ չայրված գազի կուտակման կանխարգելումն ապահովող հարմարանքի պարտադիր առկայությանը վերաբերող մասում թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

4

33. Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն (ՄՄ ՏԿ 014/2011) տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը, առանձին դրույթները հստակեցնելու և այն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի I եռամսյակ

25

34. Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) (տեխնիկական կանոնակարգի կիրառման գործելակերպի արդյունքներով դրա առանձին պահանջները հստակեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

53

35. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (սննդամթերքի պիտանիության ժամկետները պարտադիր հիմնավորելու, մասնագիտացված, ֆունկցիոնալ և հարստացված սննդամթերքի վերաբերյալ եզրութաբանությունը պարտադիր ճշգրտելու մասով թիվ 7 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

53,54

36. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (ավտոտրանսպորտային տելեմատիկայի տեղեկատվական համակարգերի և դրանց բաղադրիչների նկատմամբ հասկացութային ապարատը ձևավորելու, անվավոր տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող այդպիսի համակարգերին ներկայացվող պարտադիր պահանջները ներմուծելու, սահմանված պահանջներին համապատասխան նշված համակարգերի և բաղադրիչների ձևերն ու գնահատման կարգը սահմանելու մասով թիվ 5 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի IV եռամսյակ

10

37. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (6-րդ էկոլոգիական դասի պահանջները ներմուծելու մասով թիվ 6 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

10

38. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (անդամ պետությունների կողմից անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջների համաձայնեցման գծով միջազգային համաձայնագրերում մասնակցության վերաբերյալ պարտավորությունները կատարելու հետ կապված թարմացման մասով թիվ 7 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2023 թվականի IV եռամսյակ

10

39. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգը կիրառելու գործելաոճը՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերը և այլ դրույթներ ձևափոխելու մասով թիվ 8 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2025 թվականի IV եռամսյակ

10

40. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու մասով թիվ 8 փոփոխություններ) (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) 5

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2021 թվականի I եռամսյակ

53,54

41. Խաղալիքների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 008/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման գործելակերպի արդյունքներով դրա առանձին պահանջները հստակեցնելու մասով թիվ 3 փոփոխություններ)

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2022 թվականի IV եռամսյակ

29

42. Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրերի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) (հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի կիրառման գործելաոճը՝ դրա առանձին դրույթները հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2023 թվականի III եռամսյակ

53

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

 թիվ 57 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուժը կորցրած՝ ճանաչված որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու պլանի մասին» թիվ 79 որոշում:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 28-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին» ծրագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 36 որոշում:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 81 որոշում:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 43 որոշում:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 99 որոշում:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 125 որոշում:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 13-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 69 որոշում:

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 66 որոշում:

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 74 որոշում:

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 3 որոշում:

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 որոշում:

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 1 որոշում:

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 9 որոշում:

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի «Եվրասիական տնտեսական միություն տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի II բաժնի 31-րդ դիրքում փոփոխություն և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 10 որոշում:

15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 17 որոշում:

16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 56 որոշում:

17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միություն տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի II բաժնի 26-րդ դիրքում փոփոխություն և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 85 որոշում:

18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 102 որոշում:

19. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 113 որոշում:

20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 7 որոշում:

21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 8 որոշում:

22. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 14 որոշում:

23. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 25 որոշում:

24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 26 որոշում:

25. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 61 որոշում:

26. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 68 որոշում:

 

______________________________

1 Սույն պլանի I բաժնով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները, ինչպես նաև սույն պլանի II բաժնով նախատեսված փոփոխությունների առարկան կարող են փոփոխվել դրանց մշակման ընթացքում:

2 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա անդամ պետությունների կողմից ընդունված որոշումները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 32-րդ կետին համապատասխան:

3 Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի միասնական ցանկը, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ։

4 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա անդամ պետությունների կողմից ընդունված որոշումները ներկայացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 32-րդ կետին համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2023, թիվ 65 09.08.2023, թիվ 57
14.09.2021, թիվ 90 07.11.2021, թիվ 57
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան