Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-06.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2021
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2021 թվականի N 284-Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                     

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 4 717 234.7 (չորս միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 4 717 234.7 (չորս միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Սահմանել որ՝

Համայնքի ղեկավարը համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 01-ից:

     

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

             

Կողմ (18)

Դեմ (0)

Ձեռնպահ (6)

Վ. Սամսոնյան

 

Վ. Հակոբյան

Գ. Մելիքյան

 

Կ. Սոսյան

Մ. Սահակյան

 

Ս. Ադամյան

Տ. Հովհաննիսյան

 

Գ. Մանուկյան

Թ. Համբարձումյան

 

Կ. Մալխասյան

Ն. Պողոսյան

 

Կ. Ասատրյան

Խ. Վարաժյան

   

Ռ. Անդրիասյան

   

Ս. Խուբեսարյան

   

Ա. Բաղդասարյան

   

Ա. Պապիկյան

   

Հ. Նիկողոսյան

   

Ք. Հարությունյան

   

Ն. Ղազարյան

   

Գ. Թաթարյան

   

Զ. Միքայելյան

   

Լ. Մուրադյան

   

Հ. Մարգարյան

   

                     

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

      

ք. Գյումրի

«27» դեկտեմբերի 2021 թվական

       

Հավելված

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան