Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 676-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված արժեթղթերի ձևաթղթերից թվով 1500 (հազար հինգ հարյուր) հատը (այսուհետ՝ գույք) նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ կնքել նվիրատվության պայմանագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան