ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2022 թվականի N 766-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 58 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող 1500,0 տոննա սերուցքային կարագի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող սերուցքային կարագի վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների.
2) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծումը թույլատրվում է սահմանված ծավալից ոչ ավելի քանակով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) սերուցքային կարագի ներմուծման լիցենզիա տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերուց- քային կարագի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սերուցքային կարագի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համա- ձայն N 2 հավելվածի.
3) սերուցքային կարագի ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի մարտի 28-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիմայիսի 26-ի N 766-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծման թույլատրելի ծավալի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև բաշխման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով սահմանվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 58 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսա- կան միության մասին պայմանագրի N 6 հավելվածով հաստատված «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» և N 7 հավելվածով հաստատված «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություններին համապատասխան:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող սերուցքային կարագ.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանքի ներմուծում իրականացրած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող:
III. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ սերուցքային կարագ արտադրողների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
IV. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
6. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկելու փոփոխության՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D, որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
9. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում-հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք (ներմուծված) ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:
10. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ժամկետի ավարտից հետո մնացորդի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:
11. Պատմական գնորդները լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:
12. Ներկայացված լրացուցիչ դիմում-հայտերն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ՝ հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:
13. Եթե պատմական գնորդները ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտեր չեն ներկայացնում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:
14. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 20 տոկոսը: Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է համամասնորեն՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ծավալի մեջ դիմած քանակների կշիռների։
15. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի հուլիսի 4-11-ը լիազոր մարմին են ներկայացնում սույն կարգի 20-րդ կետի պահանջներին համապատասխան փաստաթղթերը:
16․ Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով հիշյալ ծավալը չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը` մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը։
17. Պետական եկամուտների կոմիտեն լիազոր մարմին է ներկայացնում 2022 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն սերուցքային կարագի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
18. Լիազոր մարմինը 2022 թվականի հուլիսի առաջին տասնօրյակում էլեկտրոնային եղանակով ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում սերուցքային կարագ ներմուծող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված սերուցքային կարագի փաստացի ծավալների, ինչպես նաև արտոնության շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով հիմնավորված տեղեկատվություն լիազոր մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
19․ Սույն կարգի 18-րդ կետով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ ներկայացված փաստացի տվյալների հիմնավորվածության, իսկ, հակառակ պարագայում, համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցերի քննարկման նպատակով։
V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պատճենը կամ հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) 2022 թվականի մարտի 28-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բաց թողնված ապրանքների համար՝ 2022 թվականի մարտի 28-ից հետո «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային հայտարարագրի պատճենը․
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
21. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
22. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
23. Հայտատուի կողմից սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կամ մերժվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
24. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում սերուցքային կարագի մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակների ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:
25. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
26. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
27. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված տեղեկացումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը: Միևնույն անձի կողմից տարբեր ընկերությունների անունից հայտ ներկայացնելը հիմք է հանդիսանում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտի մերժման համար։
28. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:
29. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
30. Այն դեպքում, երբ, որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է փոփոխված փաստաթղթերը ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար ներկայացնել սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
VI. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
31. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին 3-օրյա ժամկետում չհայտնելու դեպքում.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում․
4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
32. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
5) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում:
33. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
34. Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
35. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
36. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | |
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ Անունը, հայրանունը, ազգանունը Հեռախոսահամարը ___ ______________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիմայիսի 26-ի N 766-Ն որոշման |
Ձև
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը* | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Ստորագրությունը և կնիքը ___ ______________ 202 թ. |
* Նշվում է օտարերկրյա գործընկերոջ անվանումը և հասցեն, որ պայմանագրով (կոնտրակտով) կամ հաշիվ-ապրանքագրով հանդիսանում է դիմորդի կոնտրագենտը
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիմայիսի 26-ի N 766-Ն որոշման |
Ձև
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը** | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Ստորագրությունը և կնիքը ___ ______________ 202 թ. |
** արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններին համապատասխան
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|