ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 633-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված)՝ «ԳԱԶ-5312» մակնիշի, 090CD61 պետհամարանիշի (VIN XTH531200K1191020) շարժական գույքը (տրանսպորտային միջոց, թողարկման տարեթիվը՝ 1989 թվական, տեխնիկական անձնագրի համարը՝ XB394167, համախառն հաշվեկշռային արժեքը` 780000 դրամ), (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքին (Խոզնավար, Վաղատուր և Խնածախ բնակավայրեր)՝ գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործման պայմանով (կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը.
2) նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ՝
ա. պայմանագրի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման՝ Տեղ խոշորացված համայնքի ուժերով և միջոցներով,
բ. նվիրաբերության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2022, N 1432-Ա | 17.09.2022, N 633-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|