ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2008 թվականի N 836-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու համար օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկներ ներկայացնելու և այդ կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.06.09 N 486-Ա)
1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 15.06.09 N 486-Ա)
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Առողջապահական համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու նպատակով օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկները և կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցը:
(3-րդ կետը փոփ. 15.06.09 N 486-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 25-ի N 836-Ա որոշման |
(գլխագիրը փոփ. 15.06.09 N 486-Ա)
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Ս. Մելքոնյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ |
Վ. Մովսիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ |
Ա. Փարսադանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաբժշկական վարչության պետ |
Ժ. Ասատրյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Հ. Ավետիսյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների բժշկության վարչության պետ |
Ձ. Աղաջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ |
Ջ. Ղլիչյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ |
Ա. Գևորգյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ |
Ա. Հովսեփյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Լ. Մաքսուդյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, ստանդարտացման և չափագիտության բաժնի պետ |
Կ. Բեգլարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ |
Ս. Մաճկալյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Հ. Գաբրիելյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ |
Ա. Գևորգյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ |
Ս. Առաքելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ |
Լ. Ավետիսյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Ն. Բակունց | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ |
Ռ. Բաբայան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Բաբլոյան | - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ» |
(հավելվածը լրաց. 02.12.08 N 977-Ա, փոփ., լրաց. 15.06.09 N 486-Ա)
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2008 թ. հոկտեմբերի 25-ի N 836-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման նպատակով քննարկում է կանոնների ներդրման քաղաքականությանը, ներդրման ռազմավարությանն ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:
3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից կանոնների մշակումը և օժանդակում կանոնների ներդրման աշխատանքներին.
2) կազմակերպում է կանոնների ներդրման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
4) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.
5) կազմակերպում է կանոնների ներդրման ռազմավարության մշակման աշխատանքները:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:
8. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Հանձնաժողովի նիuտերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումն արձանագրվում է:
9. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում (են ներկայացնում) հանձնաժողովին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
10. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
11. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հարցեր ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը,
բ. առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքերին.
բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.
3) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
4) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ.
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
13. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(հավելվածը լրաց. 15.06.09 N 486-Ա)