ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2021 թվականի |
թիվ 7 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 7-րդ և 10-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 96-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 83 որոշմամբ հաստատված՝ Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ մշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 83 որոշմամբ հաստատված՝ Դեղագործական տեսչական ստուգում անցկացնելու կանոններում փոփոխությունների նախագիծը՝ հեռավար փոխգործակցության միջոցների օգտագործմամբ դեղագործական տեսչական ստուգումներ անցկացնելու կարգին առնչվող մասով։ Նախքան նշված նախագիծն ուժի մեջ մտնելը՝ հեռավար փոխգործակցության միջոցների օգտագործմամբ դեղագործական տեսչական ստուգումներ անցկացնելիս առաջնորդվել տեսչական ստուգումներ անցկացնելու գործող կանոններով և տեսչական ստուգում իրականացնող դեղագործական տեսչության որակի վերաբերյալ ձեռնարկով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 7 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոններում կատարվող
1. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Սույն կանոնների թիվ 21 հավելվածով սահմանված դեպքերում թույլատրվում է հեռավար փոխգործակցության միջոցների օգտագործմամբ (օրինակ՝ ձայնային կապի կամ տեսակապի միջոցով) դեղագործական տեսչական ստուգումների անցկացումը։»։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 21 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 21 Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոնների |
Հեռավար փորգործակցության միջոցների օգտագործմամբ
(օրինակ՝ ձայնային կապի կամ տեսակապի միջոցով) դեղագործական տեսչական ստուգումներ անցկացնելու դեպքերը
1. Դեղագործական տեսչության որոշմամբ թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերին համապատասխան հեռավար փոխգործակցության միջոցների օգտագործմամբ (օրինակ՝ ձայնային կապի կամ տեսակապի միջոցով) դեղագործական տեսչական ստուգման անցկացումը հետևյալ դեպքերում՝
ա) արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիք, առաջացում և վերացում և (կամ) շրջապատի մարդկանց համար վտանգ ներկայացնող համաճարակային հիվանդությունների, անբարենպաստ քիմիական, կենսաբանական, ճառագայթումային գործոնների ներգործության արդյունքում ստացված հիվանդությունների և վնասվածքների տարածման սպառնալիքի առաջացում.
բ) անհաղթահարելի ուժի կամ կողմերի կամքից անկախ այնպիսի հանգամանքների առաջացում, որոնք տեսուչների կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք են ստեղծում (օրինակ՝ քաղաքական, բժշկական կամ այլ պատճառներով)։
2. Հեռավար փոխգործակցության միջոցների օգտագործմամբ անցկացվող դեղագործական տեսչական ստուգման մեկնարկից առաջ արտադրող կազմակերպությունը պետք է հաստատի արտադրական հարթակի գտնվելու վայրի աշխարհագրական տեղակայման տվյալները (լայնությունը, երկայնությունը)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|