Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2008-03.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2008 թվականի N 836-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու համար օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկներ ներկայացնելու և այդ կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցի մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Առողջապահական համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու նպատակով օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկները և կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թվականի

հոկտեմբերի 25-ի N 836-Ա

որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Դարբինյան  - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Վանյան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Ս. Մելքոնյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ
Վ. Մովսիսյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ
Ա. Փարսադանյան  - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաբժշկական վարչության պետ
Ժ. Ասատրյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Հ. Ավետիսյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների բժշկության վարչության պետ
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ռ. Դայան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչության պետ
Կ. Բեգլարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ
Ս. Մաճկալյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հ. Գաբրիելյան  - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ
Ա. Գևորգյան  - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ
Ա. Ավետիսյան  - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ
Ս. Առաքելյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ
Լ. Ավետիսյան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Ն. Բակունց  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Ռ. Բաբայան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ