Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 168-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնների 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) Արտադրող

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ Արտադրողի միացման դեպքում՝ նաև այդ միացման համար դիմած անձ».

 

2) Կանոնների 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միացման դեպքում» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ Ինքնավար էներգաարտադրողի,» բառերով.

3) Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«11) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)՝

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ։ Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն)․».

 

4) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1 ենթակետով.

 

«31.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրս՝

էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).».

 

5) Կանոնների 2-րդ կետի 35-րդ կետում «ԻԷԱ-ի» բառից հետո լրացնել «կայանի» բառով.

6) Կանոնների 141-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 և 3.2 ենթակետերով.

«3.1) Սպառողի սպառման համակարգից դուրս էլեկտրական էներգիան սպառելու դեպքում,

3.2) ԻԷԱ-ի էներգաարտադրող տեղակայանքների դրվածքային հզորության՝ երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության սահմանաչափը գերազանցելու դեպքում,».

7) Կանոնների 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«143. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին, 2-րդ, 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում Բաշխողն իրավունք ունի սահմանափակել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով նրան ծանուցելուց հետո, ապա Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների ապահովման ժամկետը լրանալուց հետո դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` այդ ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցելով Սպառողին։».

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 146.1 կետով.

«146.1. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերի համաձայն Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Սպառողի կողմից խախտումը վերացնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:».

9) Կանոնների 159-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) ԻԷԱ-ի դեպքում՝ կայանի հզորության վերաբերյալ տեղեկատվությունը։».

10) Կանոնների 161-րդ կետում «անհամապատասխանության դեպքում» բառերից հետո լրացնել «, իսկ ԻԷԱ-ի դեպքում՝ նաև այն դեպքում, եթե Դիմող անձի տեղակայանքների դրվածքային հզորությունը կգերազանցի Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքվելիք պայմանագրով ամրագրվելիք առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը» բառերով.

11) Կանոնների 169-րդ կետի 3-րդ ենթակետում «Հաշվառքի սարքը» բառերից հետո լրացնել «՝ ԻԷԱ-ի դեպքում դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչով,» բառերով.

12) Կանոնների 198-րդ կետի 1-ին ենթակետում «գործունեության համար,» բառերից հետո լրացնել «իսկ մյուս դեպքերում՝ կայանում տեղակայվող սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.» բառերով.

13) Կանոնների 222-րդ կետում «հաշվիչ» բառից հետո լրացնել «և այդ մասին ծանուցում ԻԷԱ-ին» բառերով.

14) Կանոնների 225-րդ կետում «տարածքի արժեքն է,» բառերից հետո լրացնել «որը այդ տարածքի նկատմամբ Բաշխողի իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերանայվում է ըստ տարածքի ձեռքբերման փաստացի արժեքի, ինչի հիման վրա Բաշխողը և Դիմող անձը (կառուցապատողը) կատարում են Միացման վճարի վերահաշվարկ,».

15) Կանոնների 274-րդ կետի 2-րդ ենթակետում «273-րդ կետի 6-րդ ենթակետի, որի դեպքում» բառերը փոխարինել «170-րդ և 173-րդ կետերի, որոնց դեպքերում» բառերով.

16) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 274.1. կետով.

«274.1. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե վերջին մեկ տարում Սպառողը ծախս չի ունեցել, ապա վերջին հաշվարկային ամսում ծախսած էլեկտրական էներգիայի արժեքին:».

17) Կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 2

 

Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում

 

հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Միաֆազ միացմամբ

բնակարանների և

առևտրային սպառողների քանակը

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում

10 կՎԱ հզորություն

14 կՎԱ հզորություն

1-ին գոտի

2-րդ գոտի

1-ին գոտի

2-րդ գոտի

59

48

83

50

 

1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

 27 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական: