Basic information
Number
N 763-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.07.2021
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
20.07.2021
Effective date
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 763-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1884-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի N 449-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1884-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Վ. Գալոյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բարսեղյան – Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ» բառերով.

2) «Ս. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ» և «Շ. Քերոբյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերը հանել.

3) «Ն. Առաքելյան - ՀՀ կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման տեղեկատվության մշակման բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Մկրտչյան - ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ» բառերով.

4) «Կ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար)» բառերը փոխարինել «Կ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ (քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ