Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-74
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.11.1997-11.01.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հոդ.161, հուլիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
11 հունիսի 1996 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ Ո Ւ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, պետական տուրքերի տեսակները և դրույքաչափերը, պետական տուրք վճարողներին, պետական տուրքի գանձման, վերադարձման, արտոնությունների տրամադրման կարգն ու պայմանները, կարգավորում է պետական տուրքի հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը սույն օրենքով սահմանված պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների կամ գործողությունների համար իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից և ֆիզիկական անձանցից (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (օրենքով սահմանված դեպքերում նաև համայնքների բյուջեներ) մուծվող պարտադիր գանձույթ է:

 

Գ Լ Ո Ւ Խ  II

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են հանդիսանում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք (այսուհետ` պետական տուրք վճարողներ):

 

Հոդված 4. Պետական տուրք վճարողն իրավունք ունի`

- պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարել տուրքի հաշվարկ, ինչպես նաև` վերահաշվարկ.

- դատական, ինչպես նաև վերադասության կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

- դիմել համապատասխան պետական մարմիններին` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

- սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

 

Հոդված 5. Պետական տուրք վճարողը պարտավոր է`

- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

 

Հոդված 6. Պետական տուրքի վճարման գծով իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանցը` պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ վճարողի մահվամբ:

 

Գ Լ Ո Ւ Խ  III

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար.

գ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.

ե) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար.

զ) բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար.

է) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար.

ը) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

թ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար.

ժա) հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպություների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար.

ժբ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժգ) օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար.

ժդ) արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար.

ժե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար:

(7-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-150)

 

Գ Լ Ո Ւ Խ  IV

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներ հանդիսացող վճարողների համար բազային տուրքի չափ է սահմանվում պետական տուրքի վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված հաշվարկային փոխարժեքի երկուսուկեսապատիկը:

 

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) հայցադիմումների համար

հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից

 

բ) ամուսնալուծության մասին հայցադիմումների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

 

գ) ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար

հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից

 

դ) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության մասին հայցադիմումների համար

 

բազային տուրքի չափով

ե) բնակելի շենքերի վարձակալության պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգություն ընդունելու ժամկետի երկարացման, գույքն արգելանքից ազատելու մասին հայցադիմումների և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) մյուս հայցադիմումների համար

 

բազային տուրքի եռապատիկի չափով
զ) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

է) պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների իրավունքները և ազատությունները ոտնահարող ապօրինի գործողությունների դեմ գանգատների համար

 

բազային տուրքի չափով
ը) դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատների համար

հայցադիմումը (հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումը) տալու դեպքում` վճարման ենթակա դրույքի, իսկ գույքային վեճերի դեպքում` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված դրույքի 30 տոկոսի չափով

 

թ) դատարանների վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և բացի այդ, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) գույքային պահանջով հայցադիմումների համար

հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 50 տոկոսից

 

բ) պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություններ կատարելու կամ լուծելու ժամանակ առաջացած վեճերով հայցադիմումների համար

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) ոչ գույքային բնույթի պահանջով հայցադիմումների համար, ինչպես նաև պետական և այլ մարմինների ակտերը լիովին կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դիմումների համար

 

բազային տուրքի վեցապատիկի չափով

դ) միջնորդ դատարանի կայացրած վճռի հարկադիր կատարման հրաման տալու կամ մերժելու մասին դիմումի համար

 

բազային տուրքի չափով
ե) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու, ինչպես նաև նոր ի հայտ եկած հանգամանքներով գործերի վերանայման մասին դիմումների, ոչ գույքային պահանջներով, վեճերով վճիռները (որոշումները) վերանայելու մասին դիմումների համար

հայցադիմում ներկայացնելու ժամանակ գանձվող պետական տուրքի դրույքի, իսկ գույքային բնույթի վեճերով` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված դրույքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի չափից

 

զ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի վճիռների և որոշումների, ինչպես նաև գործով անցնող այլ փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց խնդրանքով պետական արբիտրաժից ստանալու համար բազային տուրքի չափով, և բացի դրանից, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:

Հոդված 11. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) բնակելի տների (բնակարանների, շենքերի, կառույցների, այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի հաստատման համար`

 

- երեխային, ամուսնուն, ծնողին, եղբորը, քրոջը, թոռանը, պապին, տատին

պայմանագրում նշված գումարի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարի 1 տոկոսից (հողի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսից)

 

- այլ քաղաքացիներին

պայմանագրում նշված գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարի 2 տոկոսից (հողի կադաստրային գնահատման արժեքի 2 տոկոսից)

 

բ) ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի հաստատման համար`

 

- երեխային, ամուսնուն, ծնողին, եղբորը, քրոջը, թոռանը, պապին, տատին

պայմանագրում նշված գումարի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տվյալ ավտոմեքենայի (մեխանիզմի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող գույքահարկի տարեկան գումարից

 

- այլ քաղաքացիներին

պայմանագրում նշված գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տվյալ ավտոմեքենայի (մեխանիզմի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող գույքահարկի տարեկան գումարի կրկնապատիկից

 

գ) գրավի մասին պայմանագրի հաստատման և գրանցման համար

գրավի պայմանագրի գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի հիսնապատիկից

 

դ) գնահատման ենթակա այլ պայմանագրերի հաստատման համար

պայմանագրում նշված գնի 1 տոկոսի չափով

 

ե) նախկինում կնքված պայմանագրերով նախատեսված իրավունքները և պարտականությունները հանձնելու մասին գործարքների հաստատման, գույքի բոլոր տեսակների վաճառքի, նվիրատվության, փոխանակության պայմանագրերի հաստատման համար (բացի սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշվածներից)

 

պայմանագրի գումարի 1 տոկոսի չափով

զ) գույքի բաժանման պայմանագրերի, երաշխավորության, գնահատման ոչ ենթակա պայմանագրերի հաստատման համար

 

բազային տուրքի չափով
է) կտակների հաստատման համար

բազային տուրքի տասնապատիկի չափով

 

ը) ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի հաստատման համար

 

- առաջին հերթի ժառանգներին, չափահաս երեխաներին

ժառանգության կամ նվիրատվության գումարի 0,5 տոկոսի չափով

 

- երկրորդ հերթի ժառանգներին, ինչպես նաև թոռներին

ժառանգության կամ նվիրատվության գումարի 1 տոկոսի չափով

 

- մնացած ժառանգներին կամ քաղաքացիներին

ժառանգության կամ նվիրատվության գումարի 2 տոկոսի չափով

 

թ) ամուսնության ժամանակ ձեռք բերված ընդհանուր գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի վկայագրեր տալու համար

 

բազային տուրքի եռապատիկի չափով

ժ) գույքի օգտագործման կառավարման և տնօրինման, վարկային գործառնություններ կատարելու իրավունքի լիազորագրերի հաստատման համար`

 

- երեխաներին, ամուսնուն, ծնողներին

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

- այլ քաղաքացիներին

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

ժա) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման, կառավարման և տնօրինման իրավունքի լիազորագրերի հաստատման համար`

 

- երեխային, ամուսնուն, ծնողին, քրոջը, եղբորը, թոռանը, պապին, տատին

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

- այլ քաղաքացիներին

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

ժբ) այլ լիազորագրերի հաստատման համար, այդ թվում` զանազան անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գումարների, ծանրոցների, թղթակցությունների ստացման, բաժնեմասերի (փայաբաժինների) և ավանդների կառավարման համար

 

բազային տուրքի չափով

ժգ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար

 

բազային տուրքի տասնապատիկի չափով
ժդ) փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացման համար

յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով

 

ժե) կատարողական մակագրություններ անելու համար

գանձվող գումարի 2 տոկոսի չափով

 

ժզ) փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների իսկության վավերացման համար

յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով

 

ժէ) փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության իսկության վավերացման համար

յուրաքանչյուր փաստաթղթի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով

 

ժը) նոտարական գրասենյակի գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, բնակելի տան օտարման վրա արգելանք դնելու համար, քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների դիմումները նոտարի միջոցով քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնելու, ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կատարելու համար` բացառությամբ սույն հոդվածի նախորդ կետերում նշվածների

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

ժթ) պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու համար.

 

բազային տուրքի չափով
ի) փաստաթղթերի պատճեններ և դրանցից քաղվածքներ հանելու համար յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:

 

Նոտարական գրասենյակի շենքից դուրս կատարվող նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով:

Եթե գույքի օտարման սույն հոդվածով սահմանված կարգով հաստատվող պայմանագրում նշված գումարը կամ օտարվող գույքի արժեքը պակաս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գույքի գնահատման արժեքից, ապա պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջինս:

 

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) ծննդյան գրանցման համար

բազային տուրքի 10 տոկոսի չափով

 

բ) ամուսնության գրանցման համար

բազային տուրքի չափով

 

գ) ամուսնալուծության գրանցման համար` անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

դ) դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար, եթե ամուսիններն առաջին անգամ են ամուսնացած

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

ե) դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար, եթե ամուսիններից մեկը երկրորդ անգամ է ամուսնացած

 

բազային տուրքի տասնհինգապատիկի չափով

զ) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության գրանցման համար

 

բազային տուրքի չափով

է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության գրանցման համար

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

ը) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակների համար

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով
թ) հայրության (մայրության) ճանաչման համար

բազային տուրքի չափով

 

ժ) որդեգրման գրանցման համար

 

բազային տուրքի չափով

ժա) ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան փաստերի վերականգնման վկայականների համար

 

բազային տուրքի չափով

ժբ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի համար

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով
ժգ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու ծանուցում ուղարկելու համար
բազային տուրքի չափով:

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են կրկնակի չափով:

 

Հոդված 13. Ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

 

սկզբնական
պետական
գրանցման
համար

ընթացիկ
պետական
գրանցման
համար


ա)

ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների (բացառությամբ սույն հոդվածի «բ» կետում նշվածի) համար

բազային
տուրքի
տասնապատիկի
չափով


բազային
տուրքի
հնգապատիկի
չափով

բ) անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար բազային
տուրքի
կրկնապատիկի
չափով
բազային
տուրքի
չափով

 

Հոդված 14. Բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) բանկերի համար` հայտարարված կանոնադրական կապիտալի 0,1 տոկոսի չափով.

բ) մասնաճյուղի համար` մասնաճյուղի հիմնադրի կանոնադրական կապիտալի 0,05 տոկոսի չափով:

 

Հոդված 15. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 100 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.

բ) 100 և ավելի տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.

գ) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի եռապատիկից:

 

Հոդված 16. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

 

Գործողության անվանումը

 

Դրույքաչափերը գործակիցներով` բազային տուրքի նկատմամբ
1.

Գյուտերի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ 

16


4

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)

8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում

24

դ) գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար


12

ե) գյուտի ժամանակավոր արտոնագիր տալու համար

12

զ) գյուտի նկարագրության հրապարակման համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2

է) ժամանակավոր արտոնագիր տալու դեմ կամ գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

40

ը) գյուտի հայտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար 

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի ըստ էության փորձաքննության համար` լրացուցիչ

144


72

թ) գյուտի հայտի ըստ էության փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

16

ժ) գյուտի արտոնագիր տալու համար

12

ժա) գյուտի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 

50

ժբ) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար

12

ժգ) գյուտի հայտը օգտակար սարքի հայտի փոխակերպման դիմում ներկայացնելու համար

8

ժդ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա
չորրորդ, հինգերորդ տարվա
վեցերորդ, յոթերորդ տարվա
ութերորդ, իններորդ տարվա
տասներորդ, տասնմեկերորդ տարվա
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա


16
20
24
30
38
46
54
64
80

ժե)

արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)


30

ժզ)

լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

48
36

ժէ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզիային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար


8

ժը) արտոնագրի կրկնակը տալու համար

1

ժթ) գյուտերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

6

ի) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար

12

իա) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

6

2.

Օգտակար սարքերի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) օգտակար սարքի արտոնագրի հայտ ներկայացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար սարքերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար սարքի համար լրացուցիչ

16

4

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)

8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում

24

դ) օգտակար սարքի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

12

ե) օգտակար սարքի արտոնագիր տալու համար

12

զ) օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2

է) օգտակար սարքի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

40

ը) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար

12

թ) օգտակար սարքի հայտը գյուտի հայտի փոխակերպման դիմում ներկայացնելու համար

8

ժ) օգտակար սարքի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա
չորրորդ, հինգերորդ տարվա
վեցերորդ, յոթերորդ տարվա
ութերորդ, իններորդ տարվա 
տասներորդ տարվա


 

16
20
24
30
40

ժա) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)

30 

ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

48
36

ժգ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար

8

ժդ) արտոնագրի կրկնակը տալու համար

1

ժե) օգտակար սարքերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

6

ժզ) օգտակար սարքի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 12
ժէ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
3.

Արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ ներկայացնելու համար 

եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ` լրացուցիչ 

եթե հայտը պարունակում է 10-ից ավելի տարբերակներ` լրացուցիչ ևս

16

16

16

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)

8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում

24

դ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

12

ե) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար

12

զ) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

40

է) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար

12

ը)

արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա 
չորրորդ, հինգերորդ տարվա
վեցերորդ, յոթերորդ տարվա 
ութերորդ, իններորդ տարվա 
տասներորդ, տասնմեկերորդ տարվա 
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա  

16
20
24
30
38
46
56

թ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)

30

ժ)

լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

48
36
ժա) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզիոն պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար

8

ժբ) արտոնագրի կրկնակը տալու համար

1

ժգ) արդյունաբերական նմուշների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

6

ժդ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 12
ժե) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
4.

Ապրանքային և սպասարկման նշանների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար

24

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 8
գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` լրացուցիչ

20

դ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

32

12

ե) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնվելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

24

զ) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

40

է) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար

24

ը) նշանի գրանցման և վկայական տալու համար
կոլեկտիվ նշանի համար

40
72

թ) նշանի գրանցման կամ գրանցման գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

72

  խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 72
ժ) նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար

96

ժա) նշանների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում (այդ թվում` նշանի ԽՍՀՄ վկայականի վերագրանցման դեպքում) փոփոխություն կատարելու համար

14

ժբ) նշանի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար)

48

ժգ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 20
ժդ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ նշանի
մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուր նշանի համար` լրացուցիչ) 


48
40

ժե) նշանի վկայականի կրկնակը տալու համար

1

ժզ) նշանի միջազգային գրանցման հայտ ներկայացնելու համար

40

ժէ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում յուրաքանչյուր դասով որոնում անցկացնելու համար

16

ժը) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 30
ժթ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
ի) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 8
5.

Ապրանքների ծագման տեղանունների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 24
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար 30
գ) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 24
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռնելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 24
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար 40
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 72
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար 80
թ) ապրանքի ծագման տեղանվան Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար 14
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 8
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար

 1

6.

Ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

 
ա) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար`
ձեռնարկությունների (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների



5


2

բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 5
գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 1
7.

Այլ գործողությունների գծով`

 
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար (այդ թվում` բլանկների)

0,5

բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար)

2

գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար

10

դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար

32

ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար

40

զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման համար

8

է) արտոնագրային հավատարմատարի գրանցման համար

 4

 

Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն` որևէ միջազգային մարմնի կողմից կազմված միջազգային որոնման հաշվետվության կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 50 տոկոսով:

(16-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 07.10.97 ՀՕ-150)

 

Հոդված 17. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության հատուկ
անձնագիր տալու համար

 

բազային տուրքի 10 տոկոսի չափով 

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար

 

բազային տուրքի չափով

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց  Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման համար

 

բազային տուրքի 50 տոկոսի  չափով

ե) ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից տեղեկանք տալու համար

բազային տուրքի 50 տոկոսի չափով (նշված տուրքը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար)

 

զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու համար

 

բազային տուրքի տասնհինգապատիկի չափով

է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու համար

 

բազային տուրքի չափով
ը) այլ պետություններում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի  չափով:

 

Հոդված 18. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով.

ա) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար

 

բազային տուրքի հնգապատիկի  չափով
բ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 19. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) հասարակական-քաղաքական, հասարակական,  կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

բ) հասարակական-քաղաքական, հասարակական,  կրոնական կազմակերպությունների,արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար

բազային տուրքի քառապատիկի չափով:

 

 

Հոդված 20. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

Հոդված 21. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

Ավտոմեքենայի տեսակը

Պետական տուրքի
դրույքաչափը
(մեկ ավտոմեքենայի համար)

 

մարդատար ավտոմեքենաներ

 

բազային տուրքի քառապատիկի չափով

մինչև տասներկու տեղանոց ավտոբուսներ

 

բազային տուրքի վեցապատիկի չափով

տասներկու և ավելի տեղանոց ավտոբուսներ

 

բազային տուրքի տասնապատիկի  չափով

բեռնատար ավտոմեքենաներ

 

մինչև ութ տոննա բեռնատարողությամբ

բազային տուրքի վեցապատիկի չափով

 

ութից մինչև քսան տոննա բեռնատարողությամբ

 

բազային տուրքի տասնապատիկի չափով
քսան տոննա և ավելի բեռնատարողությամբ  բազային տուրքի  տասնհինգապատիկի չափով:

Հոդված 22. Արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար (բացառությամբ սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի թողարկման ազդագրի) պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար

 բազային տուրքի չափով

 

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար

բազային տուրքի տասնապատիկի չափով:


Գ Լ Ո Ւ Խ  V

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 24. Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

- տուրքի վճարումից ազատում.

- տուրքի նվազեցում.

- տուրքի դրույքաչափի նվազեցում.

- տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

 

Հոդված 25. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) բոլոր հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) բոլոր հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) բոլոր հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

զ) Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

է) բոլոր հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` հատուկ վարույթի կարգով քննվող գործերի վերաբերյալ հարցերով.

թ) իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- ի հայտ եկած նոր հանգամանքների կապակցությամբ դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.

- դատարանի վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանի վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանի որոշումների դեմ գանգատներով, դատարանի որոշման դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների կողմից ընդունված որոշման դեմ գանգատներով.

- մշակութային արժեքներին ապօրինի տիրապետողից ետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ժա) որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով:

(25-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-149)

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` տուգանքները և տույժերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

գ) Հայաստանի Հանրապետության դատախազությունը` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

 

Հոդված 27. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) ֆիզիկական անձինք` պետության օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագրի վավերացման համար.

բ) ֆինանսական և հարկային մարմինները` ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի մասին նրանց վկայագիր կամ վկայագրի կրկնօրինակ տալու, ինչպես նաև դրանց ստացման համար անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, հետևյալ դեպքերում`

- եթե գույքը պատկանել է այնպիսի անձանց, որոնք զոհվել են նախկին ԽՍՀՄ-ը կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս, պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս, կամ այն կապված է եղել մարդկային կյանք փրկելու, իրավակարգի պաշտպանության գծով նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքի կատարման հետ.

- եթե բնակելի տունը (բնակարանը) կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց որոնք ժառանգատուի մահվան օրվա վիճակով եղել են գրանցված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ.

- եթե ժառանգության իրավունքի օբյեկտ են հանդիսանում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական և փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները.

դ) քաղաքացիները` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերի հաստատման համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, որոնք իրենց աշխատանքի (ծառայության) վայրում ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար:

 

Հոդված 28. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) քաղաքացիները` դիվանագիտական անձնագրերի համար.

բ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրերին համապատասխան, քաղաքացիական և քրեական գործերի գծով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների դատարաններ հրավիրվող քաղաքացիները` ելքի կամ մուտքի փաստաթղթերի համար.

գ) քաղաքացիական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձինք` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար սահմանված պետական տուրքից.

դ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար:

 

Հոդված 29. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու համար ծննդյան վկայականների կրկնակների համար.

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ գրանցող մարմնի աշխատակցի կողմից թույլ տրված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականների համար:

 

Հոդված 30. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները կամ լիազորած անձինք.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված քաղաքացիները` այդ պարգևների գծով.

գ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման ժամանակ.

դ) պետական երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող նվագարանների համար:

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար գանձվող տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից:

(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.10.97 ՀՕ-149)

 

Հոդված 31. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքեր չեն վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանի գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 16 հոդվածի առաջին մասով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագրի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով:

(31-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-150)

 

Հոդված 32. Նոտարական կարգով վավերացվող այն գործարքներով, որոնցով մի կողմը ազատվում է պետական տուրքի վճարումից, այն լրիվ չափով վճարում է մյուս կողմը:

 

Հոդված 33. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար արտոնություններ կարող են սահմանվել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով, վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

բ) դատարանների կամ դատավորների կողմից` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

 

Գ Լ Ո Ւ Խ  VI

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 34. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ չի սահմանված կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն չի տրված:

 

Հոդված 35. Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

(35-րդ հոդվածը խմբ. 07.10.97 ՀՕ-150)

 

Հոդված 36. Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

 

Հոդված 37. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե նրանցից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե վճարողից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Պետական տուրքերի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից` անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից` դատական կարգով:

 

Հոդված 38. Պետական տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տուրքային դրոշմանիշերով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

 

Հոդված 39. Պետական տուրքերի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինները:

 

Հոդված 40. Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

բ) դատարանների և պետական արբիտրաժների կողմից դիմումները (գանգատները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ-ի) մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում կամ պետական արբիտրաժում քննության, կամ եթե հայցվորի կողմից չի պահպանվել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ եթե հայցը ներկայացված է անգործունակ անձի կողմից.

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը կամ պետական արբիտրաժը գանձել են պետական տուրքը, գործի քննարկման ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցի բավարարման դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան չի սահմանված.

է) մինչև համապատասխան մարմիններին դիմելը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում.

ը) անչափահաս երեխաներ ունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման համար մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) դատարանով քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով հաստատված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը չեղյալ համարվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի կողմից որոշում ընդունելու դեպքում (գանգատը ներկայացնելու համար վճարված պետական տուրքը).

ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը, մինչև մեկնելու թույլտվություն ստանալը, արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

 

Հոդված 41. Պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմինների կողմից այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

 

Հոդված 42. Պետական տուրքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, իսկ սույն օրենքի 38 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

 

Հոդված 43. Պետական տուրքերը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 44. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 45. Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման և պահպանման վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Գ Լ Ո Ւ Խ  VII

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 46. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հոդված 47. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերը գանձվում են պետական բյուջե` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարումով իրականացվող այն ծառայությունների և գործողությունների համար, որոնց գծով սահմանված չեն եղել պետական տուրքի դրույքաչափեր և վճարման կարգը, դրա վճարումը կատարվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

 

Հոդված 48. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) օրենքի վերնագրից, 1,3 հոդվածներից, 4 հոդվածի երկրորդ մասից, 6 հոդվածի առաջին, երրորդ մասերից, 7 հոդվածից, 10 հոդվածի առաջին մասից, 2-րդ գլխի վերնագրից, 12 հոդվածից, 13 հոդվածից, 3-րդ գլխի վերնագրից, 14 հոդվածից, 15 հոդվածից, 16 հոդվածի երրորդ մասից, 17 հոդվածից, 27 հոդվածի երրորդ մասից, 30, 31, 312 հոդվածներից, 5-րդ գլխի վերնագրից, 33 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքեր», «ու տուրքեր» բառերը.

բ) հանել 2 հոդվածի երկրորդ մասը.

գ) 6 հոդվածի չորրորդ մասից հանել «կամ տուրքերը», իսկ 23 հոդվածից` «կամ տուրքի (բացառությամբ մաքսատուրքերի)» բառերը.

դ) 10 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքային դրոշմանիշներով» բառերը.

ե) 12 հոդվածից հանել «պետական տուրքեր` իրավաբանական և այլ ծառայությունների համար» բառերը և «ժառանգության և նվիրատվության հարկ` ժառանգության և նվիրատվության արժեքից» բառերը:

 

Հոդված 49. Ուժը կորցրած ճանաչել`

ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի և մատուցվող իրավաբանական որոշ ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

բ) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-50 և 53 հոդվածները.

գ) «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի որոշման 1-ին կետը.

դ) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի որոշման 8-րդ կետի «դ» ենթակետը.

ե) «Ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման դիմաց պետական տուրքերի գանձման կարգի և չափերի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի որոշումը:

 

Հոդված 50. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել`

ա) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1979 թվականի հունիսի 29-ի «Պետական տուրքի մասին» հրամանագրի գործողությունը.

բ) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1987 թվականի հունվարի 7-ի «ԽՍՀՄ-ում արտասահմանյան ֆիրմաների, բանկերի և կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման և գործունեության ժամկետի երկարաձգման թույլտվություններ տալու համար տուրքի մասին» հրամանագրի գործողությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

19 հուլիսի 1996 թ.

ՀՕ-74