Գլխավոր տեղեկություն
Համար
N 525-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

N 525-Ա

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական Սերգեյ Սարուխանյանին 2022 թվականի մայիսի 23-ից 25-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Կարեն Անդրեասյանի և Սերգեյ Սարուխանյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Սերգեյ Սարուխանյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ