ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
05 մայիսի 2022 թվականի |
թիվ 77-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել քսան հազար դրամ անվանական արժեքով 2021 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, իսկ Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. մայիսի 12 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 77-Ն որոշման |
«Հավելված 1 «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի |
Թղթադրամների վճարունակությունը որոշելու ցանցի տիպօրինակ
Թղթադրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցը տպագրվում է թղթի կամ թափանցիկ ժապավենի վրա` տվյալ անվանական արժեքի, տվյալ տարեթվի նմուշի թղթադրամի չափերով: Այն բաղկացած է 200 հավասարաչափ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և թղթի վրա տպագրված ցանցի դեպքում շուրջը գծվում է` կրկնելով թղթադրամի վնասված եզրագիծը, իսկ թափանցիկ ժապավենի վրա տպագրված ցանցի դեպքում ընդհանուր պատկերը լուսածորվում կամ լուսանկարվում է: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:
Թղթադրամների վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցերի չափերը
|
»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 77-Ն որոշման |
«Հավելված 6 «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի |
Թղթադրամների արմատների փաթեթաթղթերի, կապոցների վրադիրների գույները և արմատների փաթեթաթղթերի չափերը
Դրամանիշերը ըստ անվանական արժեքների |
Վրադիրի և փաթեթաթղթի |
Լայնությունը |
Երկարությունը(մմ) |
Մեկ գծի |
Գծերի |
10 դ 25 դ 50 դ 100 դ 200 դ 500 դ 1000 դ 5000 դ 10000 դ 20000 դ 50000 դ 100000 դ |
դարչնագույն կարմիր կապույտ դարչնագույն կարմիր կանաչ դարչնագույն սև կապույտ նարնջագույն մանուշակագույն կանաչ |
45 45 45 45 45 45 50 50 57 55 57 57 |
220 220 230 230 240 240 260 260 290 260 290 260 |
4 4 4 4 4 4 4 4 10 10 10 10 |
1 1 1 2 2 2 3 1 2 1 1 1 |
Թղթադրամների կապոցների վրադիրների չափերը
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|