Գլխավոր տեղեկություն
Համար
N 760-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 760-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում կատարվում է հետևյալ փոփոխությունը`

1) գլխավոր շտաբի ֆինանսական վարչությունը դադարեցնում է գործունեությունը:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 6-րդ ենթակետը.

2) 16-րդ կետի 8-րդ ենթակետում «գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը» բառերը փոխարինել «գործունեության մասին հաշվետվությունները» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետի 2-րդ ենթակետը.

4) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.

5) 25-րդ կետից հանել «շտաբի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև գլխավոր» բառերը.

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվետվությունների ներկայացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:».

7) ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2022 թվական: