Basic information
Number
N 569-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
07.07.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
07.07.2021
Effective date
08.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 569-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) գերմանական «action medeor e.V.» առողջապահական բարեգործական կազմակերպության կողմից ուղարկված դեղորայք՝ 40 կգ ընդհանուր քաշով, 13,924.09 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 150 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) գերմանական «action medeor e.V.» առողջապահական բարեգործական կազմակերպության կողմից ուղարկված կտորից դիմակներ՝ 3,540 կգ ընդհանուր քաշով, 144,984.30 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,100 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից գերմանական «action medeor e.V.» առողջապահական բարեգործական կազմակերպության միջոցով ուղարկված դեղորայքը՝ 400 կգ ընդհանուր քաշով, 16,710.850 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ 660.50 եվրո փոխադրման և այլ ծախսեր, Արարատյան մաքսատուն-վարչություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation