Basic information
Number
N 567-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
07.07.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
07.07.2021
Effective date
08.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 567-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 442-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00208098) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2021 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N 22/06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի ձեռքբերում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագրի մասին» N 442-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ