ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 489-Ա
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02819088) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մայիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 02.07.21 N 542-Ա)
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Տ. Ավինյան  | 
| 
 
 Երևան  | 
| 
 17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի N 489-Ա որոշման  | 
«Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին»
Ծ Ր Ա Գ Ի Ր
| 
 1.  | 
 Ծրագրի նպատակը  | 
 ՄԻՄ երեխաների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ներառական խաղահրապարակի ստեղծման միջոցով, որտեղ տարբեր տարիքային խմբերի և տարբեր կարողություններով երեխաներ ու ընտանիքներ կարող են խաղալ և սովորել մանկատան երեխաների հետ միասին: 2004 թվականից ի վեր «Իզմիրլյան հիմնադրամն» աջակցում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող շուրջ 103 երեխաներ: Հիմնադրամը մշտապես իրականացնում է երեխաների կենսապայմանների, կրթական և այլ կարիքների բարելավմանն ուղղված տարատեսակ նախաձեռնություններ, որոնք համաձայնեցվում են տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:  | 
| 
 2․  | 
 Ծրագրի բարեգործական որակման նպատակը  | 
 Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:  | 
| 
 3.  | 
 Բարեգործը  | 
 Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088  | 
| 
 4.  | 
 Ծրագիրը կատարողը  | 
 Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088  | 
| 
 5.  | 
 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը  | 
 Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Յաղուբյան փողոց, նրբանցք 13, բնագավառ` սոցիալական  | 
| 
 6.  | 
 Ծրագրի բյուջեն  | 
 11,450,000 դրամ  | 
| 
 7.  | 
 Բարեգործություն ստացողը  | 
 Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ, Հայաստան, Երևան Յաղուբյան փողոց, նրբանցք 13, ՀՎՀՀ՝ 00841035  | 
| 
 8.  | 
 Ծրագրի իրականացման տևողությունը  | 
 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը  | 
| 
 9.  | 
 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը  | 
 Մանկատան հարակից տարածքում կառուցել խաղահրապարակ՝ խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը:  | 
| 
 10.  | 
 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը  | 
 Խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի պատվիրման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ:  | 
| 
 11.  | 
 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը  | 
 Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն  | 
| 
 12.  | 
 Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի հետ 2021 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է օժանդակել Մարի Իզմիրլյան մանկատան հատուկ կարիքներ ունեցող երեխաների (Շահառուներ) համար հարմարեցված տրանսպորտային միջոցների անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովմանը, մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև Շահառուների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատու է ներառական խաղահրապարակում տեղադրվելիք խաղասարքերի ցանկի հաստատման, ծրագրին աջակցություն ցուցաբերելու և նվիրաբերված գույքի պահպանումը ծրագրի ավարտից հետո ապահովելու համար:  | 
| 
 13.  | 
 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը  | 
 ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Տ. Ավինյան  | 
| 
 17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |